Խաչատուրով․ Ինչ հիմարներ պետք է լինեն, որ զինվորականների փորձեն ձերբակալել
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ևս միացել է Ազատության հրապարակում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին։ Նրա խոսքով՝ ինքն առաջին օրերին չէր մասնակցում Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած հանրահավաքներին, որովհետև իրեն անհարմար էր զգում բանակի պասիվ դիրքորոշման պատճառով։ Բայց այսօր շատ ուրախ է, որ վերջապես մեր բանակն արթանացավ ու որոշում ընդունեց։
Նա անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե հատուկ զինված խմբերը ցանկանում են մտնել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի ու ձերբակալել բարձրաստիճան զինվորականների։
«Չեմ հասկանում, թե ինչ հիմարներ պետք է լինեն, որ որոշեն զինվորականների ձերբակալեն։ Նրանց ուղղակի կապկպած կբերեն այստեղ՝ հրապարակ, ուրիշ ոչինչ չի լինի»,–ասաց Խաչատուրովը։
Խաչատուրովն անդրադարձավ նաև Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե պետությունը կրակելու իրավունք ունի։ Նա ընդգծեց, որ նրան վաղուց է ճանաչում, և Քոչարյանը այդպես էլ չի կողմնորոշվում, թե ինքը որ դաշտում է։
«Նա դժբախտ մարդ է և վախկոտներից վախկոտը»,- այսպես բնորոշեց Խաչատուրովը Անդրանիկ Քոչարյանին։
Խաչատուրովը չմոռացավ նաև հիշել, որ 1992 թվականին Անդրանիկ Քոչարյանը որոշակի «օգուտ բերում էր բանակին», բայց և ընդգծեց՝ դա վաղուց էր։
Յուրի Խաչատուրովն անդրադարձավ նաև այն քննարկումներին, թե 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմը խնդրել է դադարեցնել պատերազմը։ Նա երդվեց՝ նման բան չի եղել։
«Երդվում եմ հորս գերեզմանով, որ երբեք ու ոչինչ չեմ խնդրել թուրքերի առջև ու թուրքերից։ Նրանք են մեզ միշտ խնդրել, նրանք միշտ մեզնից ներքև եղել և նայել, թե մենք ինչ կասենք»,- ասաց Խաչատուրովը։
Շեշտեց՝ բանակը վերականգնելը հեշտ չի լինելու, դժվար է լինելու նաև այնպես անել, որ երկրում համերաշխությունը վերականգնվի, մարդիկ նորից սկսեն ժպտալ։ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետը վստահ է, որ Վազգեն Մանուկյանը խելացի մարդ է և կկարողանա իրականացնել այդ պատասխանատու գործը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.