Չարչյան․ Մենք՝ որպես բժշկական հանրություն, կանգնած ենք մեր ազգի, մեր բանակի կողքին
«Բժիշկները միշտ եղել են ժողովրդի կողքին, միշտ եղել են բանակի կողքին, նրանք ապաքաղաքական մարդիկ են, բայց դա երբեք չի նշանակել, որ մենք չենք ունեցել մեր քաղաքացիական դիրքորոշումը»,- այսօր Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, ում ղեկավարած ԲԿ-ում բազմաթիվ վիրավոր զինծառայողներ են բուժում ստանում։
Նրա խոսքով, իրենց քաղաքացիական դիրքորոշումը համահունչ է այսօրվա հրամայականին, և այսօրվա բարեկեցիկ, առողջ ապրելու պահանջին։
«Շնորհիվ բժիշկների՝ Արցախյան առաջին հերոսամարտի ժամանակ վիրավորների մոտ 70 տոկոսը հետ վերադարձավ պատերազմ։ Ի շնորհիվ բժիշկների՝ մենք կարողացանք ձևակերպել այնպիսի օրակարգ, որն այսօր մեզ համար հրամայական է՝ ապրել, արարել ու շատանալ, հաղթել։ Իսկ այսօրվա հաղթանակը կարող է լինել միմիայն մեր ազգի համախմբմամբ։ Մենք երբեք չենք տարանջատել սևը սպիտակից»,- նշեց նա։
Արմեն Չարչյանը հանրությանը խնդրանքով դիմեց, որ ամենքն իր խղճով ու մտքով պայքարի հայ ազգը թուրքերից ազատագրելու համար։
«Մեր ազգի այն տարրերից, որոնք ազգադավ են, ու որոնք չեն կարողանում ղեկավարել, պետք է ազատվել։ Մենք ունենք կորուստներ, և ինձ համար մեկ է՝ դա դավաճանության, թե ապաշնոր կառավարման արդյունք է, ինձ համար կարևոր է, որ էլ նման կորուստներ չունենանք։ Մենք՝ որպես բժշկական հանրություն, կանգնած ենք մեր ազգի, մեր բանակի կողքին»,- եզրափակեց խոսքը Արմեն Չարչյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 13:20
Посольство РФ в Израиле рекомендует россиянам покинуть страну до нормализации обстановки. Об этом 16 июня сообщил российский посол Анатолий Викторов.
-
2025-06-16 13:16
После вчерашнего намека Израиля, похоже, Азербайджан наконец решил исполнить волю Тель-Авива.
-
2025-06-16 13:12
Тегеран продолжает придерживаться обязательств по договору о нераспространении ядерного оружия и по-прежнему считает, что такому оружию не место на Ближнем Востоке. Об этом заявил официальный представитель внешнеполитического ведомства Исламской республики Эсмаил Багаи.
-
2025-06-16 13:10
В советское время для армянской церкви делось больше, чем при нынешних властях Армении. Об этом заявил предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.