Արփինե Հովհաննիսյան․ Երկրորդ պատերազմն է մոտենում, եթե այս թուրքը մնա իշխանության
Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը չէ, որովհետև առանց բանակի վարչապետն անգլուխ ձիավոր է։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Սա պատմական պահ է, որովհետև 21-րդ դարում Հայաստանը թուրքից ազատագրելու պահ է։ Թուրքը՝ նույն ինքը Նիկոլ Փաշինյանը, առաջին փուլով բերեց Արցախյան երկրորդ պատերազմը, որովհետև նպատակ ուներ Արցախը հանձնելու, դրա համար առաջին վայրկյանից վարկաբեկեց բանակը և բոլոր հերոսներին, փչացրեց հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։
Հիմա երկրորդ փուլն է։ Երկորդ պատերազմն է մոտենում, եթե այս թուրքը մնա իշխանության, որովհետև Արցախն իրեն բավարար չէ, ինքը պետք է Հայաստանն էլ հանձնի»,- նշեց Հովհաննիսյանը։
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ հնարավոր է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, սակայն իր փոխարեն հանրապետության վարչապետ ընտրվի իշխող խմբակցության անդամ։
«Իրենք այսօր վախենում են ժողովրդից, և այդ վախի ներքո Նիկոլ Փաշինյանը կոչեցյալ թուրքը կարող է հրաժարական տալ և փոխարենն ընտրել իր ֆրակցիայից մեկ այլ թուրքի։ Եկեք պայմանավորվենք, որ իրենց ֆրակցիայից որևէ մեկը չի կարող լինել վարչապետ, որովհետև նույն թուրքն է»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Արփինե Հովհաննիսյանը իրավապահ մարմիններին կոչ արեց հետևել Գլխավոր շտաբի օրինակին և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Այսօր Հայաստանի Հանրապետության բանակի կողքին պետք է լինի Հայաստանի մասին մտածող ցանկացած ոք։ Հիմա հերթն Ազգային անվտանգության ծառայությանը, Գլխավոր դատախազությանը և մյուս իրավապահ մարմիններինն է։ Դուք պարտավոր եք, ձեր հերթն է կանգնելու պետության կողքին։ Ազատագրենք մեր երկիրը թուրքից։ Հայաստանը թուրքին նվիրած ստահակը, հոգով հաշմանդամ վիժվածքը, մեր երեխեքի արյունը թափած ստահակն այս երկրում տեղ չունի»,- ավելացրեց Արփինե Հովհաննիսյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.