ՀԿԿ-ի հայտարարությունը․ Հրաժարական տվեք և հեռացեք, քանզի դա է միակ լուծումը
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Հայաստանում վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։
«Սիրելի հայրենակիցներ՝ մեր երկիրը կանգնած է վճռորոշ փոփոխությունների շեմին։ Վերջին շրջանում զարգացող իրադարձությունները ցույց տվեցին, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման միակ ելքը՝ դա վարչապետի հրաժարականն է։
Մեր բազմաչարչար ժողովուրդը արժանի չէ այս կարգավիճակին, որի մեջ հայտնվել է, իսկ գործող իշխանությունների արկածախնդիր քայլերը էլ ավելի են սրում իրավիճակը՝ երկիրը տանելով քաղաքացիական բախումների։
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը մեկ անգամ ևս կոչով դիմում է իշխանություններին՝ մի վտանգեք մեր քաղաքացիների կյանքը, գեթ մեկ անգամ ցուցաբերեք պետական մտածելակերպ, մի վտանգեք մեր առանց այն էլ փխրուն պետականությունը, հրաժարական տվեք և անցնցում հեռացեք, քանզի դա է ստեղծված ծանր իրավիճակի միակ լուծումը։ Իսկ մեր քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել սադրանքների, միշտ հիշեք, որ մեր երկրի մեջ, մեր դիմաց, չնայած բոլոր տարաձայնություններին կանգնած են միևնույն ազգի ներկայացուցիչները»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 19:41
Рост экспорта товаров из Армении замедлится до 25,4% в 2025 году и далее до 20,5% в 2026 году. Об этом говорится в прогнозе Азиатского банка развития (АБР).
-
2025-04-09 19:40
Переустройство послевоенного мира в том числе следует рассматривать и как попытку умиротворения Европы. Об этом в интервью «Известиям» заявил вице-премьер РФ Алексей Оверчук.
-
2025-04-09 19:39
Совет защиты прав арцахцев сообщает, что продолжаются обсуждения с различными кругами в рамках объявленной широкой общественной мобилизации.
-
2025-04-09 19:17
С марта гражданская мониторинговая миссия Евросоюза в Армении увеличила количество ночных патрулей вдоль армяно-азербайджанской границы для повышения ночной безопасности и снятия возможной напряженности. Об этом сообщили в пресс-службе миссии.