Արա Զոհրաբյան․ ԶՈՒ-երի հայտարարությունը դիմակայման ամենափափուկ գործողությունն էր
Այս պայմաններում, Զինված ուժերի անմիջական ղեկավարության հայտարարությունը, դիմակայման ամենանվազ և ամենափափուկ գործողությունն էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Զորակցում եմ Զինված ուժերի անմիջական ղեկավարությանը
Հարգելի հայրենակիցներ,
Այսօր իշխանական որոշ ներկայացուցիչներ Զինված ուժերի անմիջական ղեկավարության հայտարարությունը որակեցին, որպես զինված հեղաշրջման փորձ: Մինչդեռ դա այդպես չի կարող լինել:
Եթե ինքներս մեզ այսպիսի հարց տանք, ինչ պետք է անեին Զինված ուժերը, եթե օրինակ պարզեին, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց վարքագծով ռազմական սպառնալիք են ստեղծում Հայաստանի Հանրապետության համար:
Մենք լավ գիտենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը Զինված ուժերի վրա է դնում Հայաստանի Հանրապետության սահմանները և անվտանգությունը պաշտպանելու պարտականությունը: Իսկ «Պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Զինված ուժերը որպես իրենց առջև դրված խնդիր պետք է բացահայտեն ռազմական սպառնալիքները և դրանց դիմակայեն:
Այս պայմաններում, Զինված ուժերի անմիջական ղեկավարության հայտարարությունը, դիմակայման ամենանվազ և ամենափափուկ գործողությունն էր: Մինչդեռ, կարող էր նաև ավելի կոշտ գործողություն լիներ կապված սպառնալիքի չափից:
Այս պարագայում ճիշտ է Զինված ուժերը պետք է պահպանեն, դրսևորեն քաղաքական չեզոքություն, սակայն ստեղծված իրավիճակում կարծում եմ, որ դիմակայման նման վարքագիծն ընդունելի է և իրավաչափ:
Այնպես, որ ես զորակցում եմ մեր Զինված ուժերի անմիջական ղեկավարությանը:
Լավ մնացեք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).