Նիկոլը չի հասկանում՝ երբ բանակն ասում է՝ այս մարդը պետք է գնա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինձ չի հետաքրքրում, թե իշխանությունն ինչ է մտածում. ես տեսնում եմ, որ իշխանությունն արդեն 90 տոկոսով ամեն ինչ կորցրել է, գրեթե ոչ մի հենարան չունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղարմյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Ամբողջ խնդիրն այն է, որ որոշ տաքարյուն մարդիկ ասում են՝ վճռկան գործողությունների գնանք: Բոլոր վճռական գործողություններն արված են, հոգեվարքի մեջ է իշխանությունը: Պետք է համաժողովրդական շարժում լինի, իսկ ես գիտեմ, որ ժողովուրդը շրջաններից ցանկություն ունի գալու Երևան: Ուզի-չուզի պետք է գնա»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ԳՇ-ի հայտարարությունը վտանգի տակ է դնում Հայաստանի անվտանգությունը, Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Հայաստանի անվտանգությունը գտնվում է զրո վիճակում: Ցավն այն է, որ Հայաստանի անվտանգությունն ավելի խախտել գրեթե հնարավոր չի, չնայած Նիկոլը բավական մեծ փորձեր կատարում է: «Իսկանդերի» մասին խոսելով ինքն ավելի նվազեցրեց պաշտպանության մակարդակը:
Պարզ է, որ բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ, ես դեմ չէի լինի: Բանակն ապահովում է երկրի անվտանգությունը և գտնում է այն թիրախը, որն է թշնամին: Փաստորեն բանակը ասեց, որ հիմա անվտանգությանն սպառնում է Նիկոլ Փաշինյանը և նա պետք է հեռանա: Դա իրենց իրավասությունների մեջ մտնող հարց էր»:
Անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հանրահավաքին և երթին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Ինքը մեծ ցանկություն կունենար, որ բախումներ լինեն: մարտի 1-ին ո՞վ էր մարդկանց ուղարկում բախումների: Նիկոլ Փաշինյանը կուզենար, բայց բան չեղավ: Կարծում եմ՝ մեծ խոհեմություն էր, որ մենք այնպես արեցինք, որ բախում չլինի»:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին համոզում են, որ հրաժարական տա, նա ասաց. «Ես էլ ձեզ պես մամուլից եմ տեղեկացել, որ փորձում են համոզել, որ ԳՇ պետը հրաժարական տա, բայց հասկանալի է, որ հրժարական չի տա: Խելոք մարդ է, ինչու պետք է նման բան անի: Նիկոլը չի հասկանում, թե ին է նշանակում, երբ բանակն ասում է՝ այս մարդը պետք է գնա: Դա վերջնական դատավճիռ է»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-07 11:47
Как передает Aysor.am, бывший министр юстиции Геворг Даниелян написал на своей странице в Facebook: «Мне бы не хотелось касаться абсурдных вопросов и лжи, выдвинутых против Армянской церкви в гармонии с турецкой пропагандой, но выделю этот вопрос: «А где была Армянская церковь в дни войны?»
-
2024-05-07 11:43
Доцент кафедры сравнительной политологии МГИМО Владимир Шаповалов прокомментировал Alpha News отказ премьер-министра Армении Никола Пашиняна ехать в Москву для участия в церемонии инаугурации Владимира Путина.
-
2024-05-07 11:40
Следственный комитет Армении инициировал уголовное производство после инцидента между блогером Микой Бадаляном и журналистом Жирайром Восканяном в одном из баров Еревана, передает Sputnik Армения.
-
2024-05-07 11:38
Совет Евразийского фонда стабилизации и развития (ЕФСР) принял решение о предоставлении Армении финансирования на поддержку экономических преобразований в размере $100 млн, передает Aysor.am.