Պեսկովը ներկայացրել է հայկական ու ռուսական կողմերի հաղորդագրությունների տարբերությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կողմ է արտահայտվել այդ երկրում իրավիճակի կարգավորմանը օրենքի շրջանակներում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Եթե դուք ուշադիր նայել եք այն տեքստը, որ մենք ենք հրապարակել, դուք հավանաբար հնարավորություն եք ունեցել կարդալ այն հատվածը, որտեղ Ռուսաստանի նախագահն արտահայտվել է օրենքի շրջանակում խնդրի կարգավորման օգտին։ Դա շատ կարևոր է։ Մեր կողմից բավական լիարժեք ձևակերպում է տրված, որը բավականաչափ տեղեկատվական է»,- ասել է Պեսկովը պատասխանելով հարցին, թե ինչու են տարբերվում հայկական ու ռուսական կողմերի ձևակերպումները Պուտին-Փաշինյան երեկվա հեռախոսազրույցի վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի կառավարության կայքում հաղորդագրություն է տեղադրվել հեռախոսազրույցի մասին, որտեղ նշված էր, որ «նախագահ Պուտինը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին», իսկ Կրեմլի հաղորդագրության մեջ այդպիսի արտահայտություն չկար։ Նշվում էր, որ «Պուտինը կոչ է արել պահպանել կարգուկանոնն ու հանգստությունը Հայաստանում, իրավիճակը կարգավորել օրենքի շրջանակում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: