Последние новости

ԱՆՊԱՏԱԽԱՆՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՈՔԻ ԴԵՌ ՕԳՈՒՏ ՉԵՆ ԲԵՐԵԼ

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի արձագանքը Իլհամ Ալիևի հնչեցրած ստերին

Այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այնպիսի զավեշտալի և անլուրջ «բացահայտումներ» է արել, որոնց մեկ առ մեկ անդրադառնալը միանգամայն անիմաստ է և ժամանակի անհարկի վատնում:

Սակայն, պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում:

Շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է դա հիմա անում՝ դժվար պահին օգնության է շտապում գործընկերոջը: Հավանաբար երկուսի մոտ էլ տարբեր ժամանակահատվածներում պարտվածի բարդույթը ծանր հետևանքներ է ունեցել:

Նա էլ հայաստանյան ներկայիս գործընկերոջ նման բանակից և ռազմարվեստից ոչ մի գիտելիք ու փորձ չունենալով՝ իրարամերժ հայտարարություններով ու ստերով զավեշտալի վիճակի մեջ է հայտնվում:

Կարճ ժամանակ առաջ էլ հայտարարում էր, թե Քարվաճառն ու Լաչինը Սերժ Սարգսյանի օրոք, միևնույն է, այդպես էլ իրենց չէին հանձնելու, իսկ այսօր թե՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին իրենից երկու շաբաթ է խնդրել զորքը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար:

Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում:

Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու այդպիսի «խնդրանքը» Ալիևը մինչև հիմա տարբեր առիթներով չի բարձրաձայնել սեփական լսարանի առջև ու գլուխ չի գովացել. այդ գայթակղությանը հաստատապես և ոչ մի դեպքում նա չէր դիմանա:

Իսկ ինչո՞ւ 2016թ. Սանկտ Պետերբուրգի բանակցային փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա:

Իսկ գուցե նույն Ալիև՞ը չէր 2016 թվականին իր կառավարության նիստում նեղսրտած հայտարարում. «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»:

Անպատախանտվությունը և ստախոսությունը ո՛չ քաղաքականության մեջ, ո՛չ պատերազմում և ո՛չ էլ ցանկացած այլ պարագայում ոչ ոքի երկարաժամկետ հատվածում դեռ օգուտ չեն բերել, վնասներ՝ որքան ասես:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРДШИНБАНК ПРИЗНАН ЛУЧШИМ БАНКОМ АРМЕНИИ СРАЗУ В ЧЕТЫРЕХ НОМИНАЦИЯХ ПО ВЕРСИИ GLOBAL BANKING & FINANCE REVIEW
    2025-04-17 16:27

    Британский журнал Global Banking & Finance Review назвал Ардшинбанк лучшим в Армении по итогам 2025 года сразу в четырех категориях: «Лучший корпоративный банк» «Лучший банк в сфере корпоративной и социальной ответственности (КСО)» «Лучший прайвит банк» «Лучший розничный банк»

  • КНИГА 100-ЛЕТНЕГО АРМЯНСКОГО ВЕТЕРАНА
    2025-04-17 09:10

    По инициативе и при непосредственном участии Юрия Навояна, председателя организации ДИАЛОГ, в одноименной книжной серии в Москве издан сборник стихов 100-летнего ветерана Великой Отечественной войны Лачина СТЕПАНЯНА «Моё время, моя Победа».

  • Мигран АКОПЯН: ДЛЯ НАЧАЛА НУЖНО СДЕЛАТЬ ОДНУ ВЕЩЬ – НЕ БЫТЬ МАНКУРТОМ
    2025-04-16 09:58

    В Армении действует удерживаемая внешними штыками негосударственная система, своим участием в которой оппозиция легитимировала антиармянский и пожирающий армян режим, написал на своей странице в ФБ экс-депутат НС РА, кандидат исторических наук Мигран Акопян. Он убежден, что это - очевидная для всех реальность, которую надо учитывать также, как когда-то предки армян считались с реальностью оккупационной власти Кара-Коюнлу или Кызылбашей, а для начала нужно сделать одну вещь: не быть манкуртом. Публикацию полностью приводим ниже.

  • РАЗРАБОТКИ ГРИГОРЯНА - ОТ ТЕОРИИ К ПРАКТИКЕ
    2025-04-16 09:35

    Круглые года оказались главными в судьбе Самвела Григоряна, крупного ученого, члена-корреспондента АН СССР (1987) и академика РАН (2000). Родился он в марте 1930-го в с. Гиши (Мартунинский район НКАО), скончался в апреле 2015 г. в Москве. За 85 лет жизни доктор физико-математических наук исследовал различные направления в науке и оставил множество ценных работ по аэродинамике, механике сплошных сред, грунтам и горным породам, сейсмологии, материаловедении и др.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ