Последние новости

ՍՈՒՊԵՐՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՉԱՐՍ

Իշխանությունը չկատարեց երկու տարի առաջ տված իր խոստումը։ Խոսքը վերաբերում է սուպերվարչապետական լիազորությունները չչարաշահելու և ուժայինների անմիջական ենթակայությունն ի չարս չօգտագործելու խոստմանը։ Այդ մասին ակամայից մտաբերեցինք այս օրերին տեղի ունեցող ոստիկանական կամայականությունների խորապատկերին՝ բերման ենթարկումներով, ձերբակալություններով, քաղաքացիների կալանավորումով, ընդդիմադիրներին ծեծելով։ Ինչի բարձրակետը դարձավ մեր քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաների առնչությամբ իշխանության նախազգուշացումը, որը հնչեցրեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. կկրակե՛նք։

Երբ 2019-ի հունվարին ներկայիս խորհրդարանի ընտրվելուց հետո քննարկումներ էին ընթանում կառավարության կառուցվածքի վերաբերյալ, ընդդիմությունը Փաշինյանից պահանջեց ձևափոխել ուժային գերատեսչությունները ԱԺ-ին հաշվետու նախարարությունների, հրաժարվելով սուպերվարչապետական լիազորություններից: Հենց այն լիազորություններից, որոնք Փաշինյանը, ընդդիմադիր եղած ժամանակ, ինքն էր կոչել սուպերվարչապետական, և որոնք անխնա քննադատում էր։ Այդ ժամանակ Փաշինյանը հրաժարվեց դուրս բերել ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իր անմիջական ենթակայությունից, հաճույքով հագնելով, ինչպես ինքն էր ասում՝ Սարգսյանի հագով կարած կոստյումը։

Այստեղ հարկ է հիշեցնել, որ դեռևս 2018-ի մարտին Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու ընկերախումբը խոսում էին սուպերվարչապետական լիազորությունների անթույլատրելիության և խորհրդարանական հանրապետության պայմաններում Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը խորհրդարանական վերահսկողության դաշտ վերադարձնելու անհրաժեշտության մասին։ Խոսում էին ուժային կառույցների կողմից որոշակի գործեր քննելիս շահերի բախման հնարավորության, այդ գերատեսչությունների վրա ճնշում գործադրելու, անձնական նպատակներով դրանք օգտագործելու վարչապետի հնարավորության մասին, մանավանդ եթե հետաքննությունը վերաբերի հենց վարչապետին

Վերցնելով իշխանությունը՝ Փաշինյանը, Միրզոյանն ու ընկերախումբը 2019-ի սկզբին հենց իրենք բառ առ բառ հնչեցրին ժամանակին հանրապետականների կողմից ներկայացվող փաստարկները։ Հենց այն փաստարկները, որոնք ընդդիմադիրներ Նիկոլ Փաշինյանը, Միրզոյանն ու ընկերներն անվանում էին անհամոզիչ։ Թե իբր՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չեն մասնակցում քաղաքական որոշումների կայացմանը։ Թե իբր՝ իրենք են սեփական պատասխանատվությամբ որոշումներ ընդունում, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքով, իսկ վերահսկողական գործառույթներն իրականացնում է գլխավոր դատախազությունը:

Բայց որպես ամենից երկաթբետոնե փաստարկ ներկայացվում էր այն պնդումը, թե նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանը, կարող էր օգտագործել ուժայինների անմիջական ենթակայությունն ի չարս, իսկ Նիկոլ Փաշինյանը դա չի անի։ Ազնիվ խո՛սք։

... Իրենց «ազնիվ խոսքը» Փաշինյանը, Միրզոյանն ու ընկերախումբը, ինչպես ցույց են տալիս ներկա զարգացումները, չկատարեցին։ Բերման ենթարկումներ, ձերբակալություններ, կալանավորումներ, ծեծուջարդ. ինչպես նկատեց Վազգեն Մանուկյանը՝ քաղաքացիների նկատմամբ առ այսօր չտեսնված դաժանություն իրավապահների կողմից... Ի՞նչ է սա, եթե ոչ ուժայինների անմիջական ենթակայության օգտագործում ի չարս։ Ուրիշ ինչպիսի՞ն պետք է լինի, որպեսզի կոչվի այդպիսին։

Թեպետ, ամեն ինչ միանգամայն օրինաչափ է։ Իշխանության գալուց մեկ տարի անց Փաշինյանն իր ուղիղ եթերներից մեկում, անդրադառնալով ճանապարհները փակող քաղաքացիներին, հայտարարեց, թե նրանք նման լիազորություններ չունեն, քանի որ դրանով սահմանափակում են այլ քաղաքացիների իրավունքները։ Այն ժամանակ, ինչպես ասում են՝ «հեղափոխության» արշալույսին, կարելի էր «ըմբռնումով» վերաբերվել, եթե դա ասեր մեկ ուրիշը, այլ ոչ թե նա, ով ինքն է իշխանության եկել ճանապարհներ փակելով։ Ո՞վ էր նրան տվել այդ լիազորությունները այն ժամանակ՝ 2018-ին։ Եվ ի՞նչ իրավունք ուներ նա 2019-ին և ի՞նչ իրավունք ունի այժմ՝ 2021-ին, խլել դրանք նույն այն քաղաքացիներից, որոնք 2018-ի ապրիլին իր հետ փակել են ճանապարհները, արգելափակել պետական հաստատությունները, մետրոն, գրավել Ռադիոտունը։

Տրամաբանությունն այստեղ պարզապես սպանիչ է։ Նրանք՝ ներկայիս կառավարող կուսակցության ներկայացուցիչները, լրջորեն համարում են, որ այն ժամանակ իրենց՝ իշխանափոխության խնդիր դրած ընդդիմադիրներին այդ ամենը կարելի էր։ Իսկ ահա արդեն իշխանափոխությունից հետո քաղաքացիներին դա անել չի կարելի։ Ասել է թե՝ 2018-ից հետո խնդիրներն այնքան էլ գլոբալ չեն, ու դրանց լուծման համար մարդիկ կարող են և ընտրել բողոքի այլ, պակաս արմատական ձևեր։

Ավելին, նույն Անդրանիկ Քոչարյանն այսօր էլ ամենայն լրջությամբ հայտարարում է, թե «ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը չի պատրաստվում կրավորական դիրք ընդունել հակապետական ծրագրերի վերաբերյալ հայտարարություն անողների և դրանք իրականացնողների նկատմամբ»։ Այսպիսի գրառում է նա արել Ֆեյսբուքում, մեղադրելով ԶԼՄ-ներին «Ազատություն» ռադիոկայանի եթերում իր արած հայտարարությունը կոնտեքսից դուրս ներկայացնելու մեջ, որն էլ ընդ որում մեջբերել է բառացիորեն. «Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Մեր երկիրը այն վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը։ Եվ եթե մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է մտածեն նաև, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, պետականությունն է պահում, և նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։ Այս գրառման մեջ նա նշել է նաև, որ « Եվս մեկ անգամ վերահաստատում եմ հարցազրույցի ընթացքում իմ տված գնահատականը, որը որևէ կապ չունի ժողովրդի վրա կրակելու հետ: Իսկ իրենց քաղաքական նպատակները որպես ժողովրդի պահանջ մեկնաբանելը ինձ համար առնվազն անթույլատրելի է»: Համաձայնեք, Քոչարյանը ևս մեկ անգամ փաստացիորեն հաստատեց այն, ինչը, ինչպես իրեն է թվում, ԶԼՄ-ները ներկայացրել են կոնտեքստից դուրս։ Այդ նա է իր երկրի քաղաքացիներին բաժանում ժողովրդի և «ոչ ժողովրդի»։

Բավական ցուցանշական է, որ նման գնահատականներում նրան աջակցում են ՀԱԿորոշ ներկայացուցիչներ։ Առհասարակ իշխանության որոշ «գործիչների» և նրանց ձայնակցողների ցինիզմն անցնում է ամեն չափ ու սահման։ Կոնգրեսական Վարդան Մալխասյանը, օրինակ, hraparak.am-ին տված հարցազրույցում իր ստախոսության մեջ հասավ այն աստիճանի, որ հայտարարեց, թե 2018-ի ապրիլին Փաշինյանի և ընկերների կողմից Ռադիոտան գրավման ժամանակ ռեժիմային օբյեկտը պահպանող ոստիկանները չեն կրակել, քանի որ հասկացել են, որ Նիկոլի հետևում կանգնած է ժողովուրդը։ Իսկ այսօր, իբր, ցուցարարների հետևում կանգնած է Հայաստանի բնակչության 1 տոկոսը։ Առանց խորանալու մաթեմատիկական հաշվարկների մեջ, տանք միայն մեկ հարց. իսկ ինչ է, բնակչության 1%-ի՝ 30 հազար մարդու վրա կրակել կարելի՞ է։ Եվ ի՞նչ չափանիշներով են իշխանությունն ու իր արբանյակները տարբերակում ժողովրդին ու «ոչ ժողովրդին»։

Ռադիոտան գրավումն ընդհանրապես առանձին երգ է։ Այսօր իշխանությունն ու իր գործակիցները ակտիվորեն շրջանառում են այդ ռեժիմային օբյեկտի զավթել-չզավթելու մասին կեղծ դիսկուրսը։ Մասնավորապես՝ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը, մարտի 1-ի զոհերից մեկի հայրը՝ Սարգիս Քլոյանը (ինչպիսի՜ ուշագրավ ընկերախումբ) միաբերան պնդում են, թե Ռադիոյի տունը Փաշինյանն ու ընկերները չեն գրավել. այնպես, մի կես ժամով ծիկ են արել ու դուրս եկել, պարզապես ընթացքում կոտրել են դուռը: Ավելին, հետո դուռը նորոգել են և նույնիսկ ներողություն խնդրել։ Վերջինը Սարգիս Քլոյանի՝ վերջերս Նիկոլ Փաշինյանին մինչ ի մահ հավատարմության երդում տված անձնավորության լրացուցիչ փաստարկն է, որը, ինչպեսև ներկա իշխանության ներկայացուցիչները, ջանք ու եռանդ չի խնայում ժողովրդի վրա կրակելու հնարավորությունն արդարացնելու համար։

... Անկեղծ ասած, երբ նայում ես նիկոլական իշխանությանը ըստ ժամանակագրության, դրա ներկայացուցիչների և նրանց ձայնակցողների ցինիզմը բացարձակապես չի զարմացնում։ Բոլոր զարգացումները միանգամայն օրինաչափ են։ Մանավանդ «ժողովրդականության» քողի տակ իր իշխանության գալու պահից ի վեր օրըստօրե ավտորիտարիզմի ձգտող իշխանության պայմաններում։ Հուսով ենք, որ վերջին զարգացումները կցրեն մարդկանց մեջ մնացած պատրանքները «անհատի բարի կամքի» վերաբերյալ, որով Փաշինյանի իշխանությունը փոխարինել է համակարգային լուծումները։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ: ПРОБЛЕМА НЕ В ПЛОЩАДКЕ, А В ПЕРЕГОВОРЩИКЕ
      2023-12-13 14:17

      Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.

    • ОБЕЩАЛИ ОДНО, А СДЕЛАЛИ ОБРАТНОЕ: ВМЕСТО ОТМЕНЫ ПОВЫСИЛИ В 4 РАЗА
      2023-12-12 15:34

      15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».

    • А ДОЛГИ ВСЕ РАСТУТ И РАСТУТ: ЕЩЕ 50 МЛН ЕВРО НА ТЕКУЩИЕ РАСХОДЫ
      2023-12-12 13:56

      Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».

    • ЗАРУБИЛИ НА КОРНЮ: ГД УБИВАЕТ ПАРЛАМЕНТАРИЗМ
      2023-12-05 14:39

      Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ