Վազգեն Մանուկյան․ Վճռական օրերն առջևում են
Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկաներին հայտնեց, որ առաջիկա մի քանի օրը ամենավճռականն են լինելու։
«2018 թ-ին Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարելու անվան տակ մտավ բանակ և բանակը կոտրեց: Բանակը հլու-հնազանդ ենթարկվեց այդ ջարդին, մինչդեռ ժողովուրդը ծափահարում էր: Գեներալ անունը հայհոյանք էր դարձել արդեն: Մենք դրա արդյունքը տեսանք պատերազմի ընթացքում: Հիմա կատարվում է երկրորդ քայլը: Տեղակալ հանելը, այդ բորբոքվածությունը, որ առաջացավ բանակում, հիմա նորից փորձ է արվում ջարդել բանակը, որովհետև բանակն ինքնուրույն է»,- ասաց Մանուկյանն ու գնահատեց այժմ ստեղծված իրավիճակը․
Նա նշեց, որ Նիկոլը քայլ արեց, բանակն էլ իր քայլն արեց և ասաց, որ Նիկոլին չի ընդունում:
«Նիկոլը դիմեց Օնիկ Գասպարյանին հանելուն:Հիմա ի՞նչ կարող է լինել։ Եթե իրեն չհաջողվի հանել Օնիկ Գասպարյանին, ինքը պարտված է բոլոր ուժային կառույցների աչքի առաջ: Դա նշանակում է, որ իրեն չի ենթարկվի ոչ մի ուժային կառույց, որովհետև ինքը պարտվեց: Իսկ եթե հաղթի, այսինքն՝ կարողանա սահմանադրական դատարանի կամ նախագահի միջոցով հանել Օնիկ Գասպարյանին, դրանից հետո բնական է, որ բանակը պետք է ոտքի կանգնի: Եվ այդ ժամանակ Հայաստանի ամենավճռական օրերն են սկսվում»,- ընդգծեց նա։
Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ բանակը ոտքի կկանգնի, եթե չկանգնի, ապա կկանգնեցնեն:
«Մենք շատ գործ ունենք անելու՝ շրջաններ գնալ և այլն։ Բայց այս մի քանի օրում որոշվում է ամբողջ պայքարի ճակատագիրը։ Երկու դեպքում էլ տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի պարտությունը: Երկրորդ դեպքում՝ եթե մեզ ու բանակին միանում է ամբողջ ժողովուրդը: Դրա համար պետք է ամուր կանգնել, պետք է լինել համբերատար և պատրաստվել վճռական գործողությունների»,- նշեց նա։
Վազգեն Մանուկյանը խոսքը մեկ անգամ ևս ընդգծեց, որ վճռական օրերն առջևում են, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.