Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
Այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին չկայացրած որոշման օրինաչափ արդյունք է: Նա կառչած է իշխանությունից, փորձում է բախումներ առաջացնել ընդդիմության առաջնորդների միջև: Իսկ ամենակարևորը՝ բացարձակապես չի ցանկանում ճանաչել սեփական մեղքը Հայաստանի և Ղարաբաղի հետ տեղի ունեցածում, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում:
«Նա վախենում է: Սակայն վախն արդեն ձեռք է բերել իռացիոնալ բնույթ: և այսօր Հայաստանի ապագայի ճանապարհին, անշուշտ, կանգնած է չլուծված ներքին հարցը: Խոսքը բնավ չի վերաբերում Փաշինյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելուն: Խոսքն այն մասին է, որ ներկայիս կառավարության օրոք Հայաստանում հնարավոր չէ մարտունակության վերածնունդ: Դա գիտակցում են տեղի ունեցող իրադարձություններում քիչ թե շատ հասկացող բոլոր մարդիկ:
Վերջին կաթիլն էր Փաշինյանի հերթական արարքը, այս անգամ ռուսական զենքի և հայ զինվորների դեմ: Դա լցրել է մեր համբերության բաժակը: Ես կողմ են խնդրի իրավաչափ լուծմանը: Սակայն, մեծ հաշվով, իրավիճակը թելադրվում է Փաշինյանի համառությամբ և նրա ցանկությամբ ձևացնել, ոչ թե գործել այդ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար:
Նա հայտարարել է, որ միայն ժողովուրդն իրավունք ունի լուծել իշխանությունների մասին հարցը, սակայն պետք է ընտրություններ անցկացնել: Ընդ որում՝ վիճարկելով ընտրությունների ժամանակ իշխող վարչապետի դերը՝ չնայած Հայաստանում օրենքով արտահերթ ընտրությունների հնարավորություն կա միայն վարչապետի հրաժարականի դեպքում: Սակայն այդ դեպքում ևս նա, ըստ ամենայնի, պատրաստ չէ ընտրություններին: Նա պարզապես խաբում է հայ հասարակությանը: Նա հասկանում է, որ եթե ժողովուրդն ընտրություն կատարի, նա իշխանության ղեկին այլևս չի կարող լինել:
Ես ցանկանում եմ նկատել, որ այդ ամենը խիստ տարբերվում է 2018 թվականի պատմությունից, երբ իշխանությունը, ըստ էության, հանձնվել էր Փաշինյանին բողոքի ցույցերի տպավորության ներքո, որոնք այդ ժամանակ նա կարողացել էր կազմակերպել: Իսկ այժմ նա արդեն անտեսում է բողոքի ցույցերը, չի կարծում, որ տեղի ունեցողը Հայաստանի խոշորագույն պարտությունն է: Սակայն պարզ է, որ այդպես հավերժ չի կարող լինել: Չգիտեմ՝ ինչպես կավարտվի ներկայիս փուլը, սակայն այժմ խոսքը վերաբերում է վարչապետին հակազդելուն, մի կողմից, և բոլոր մնացածին, ներառյալ՝ բանակին, մյուս կողմից»,-նշել է Զատուլինը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 15:42
Интервью представителя интересов армянских пленных в ЕСПЧ, адвоката Сирануш Саакян Новости Армении - NEWS.am.
-
2025-04-18 15:42
Совет исполнительных директоров Группы Всемирного банка 18 апреля одобрил программу на $100 млн, направленную на развитие устойчивой инфраструктуры и укрепление роли туризма в экономике Армении. Об этом сообщила пресс-служба банка.
-
2025-04-18 15:39
Государственный секретарь США Марко Рубио заявил, что если положить конец войне на Украине невозможно, Соединенным Штатам необходимо прекратить свои усилия в течение «дней» и двигаться дальше, сообщает CNN.
-
2025-04-18 15:35
Это не первый случай, когда должностные лица выступают с заявлениями, в которых выражают ненависть к арцахцам, подвергают сомнению тот факт, что арцахцы там боролись, а затем приносят извинения. Об этом заявила в беседе с журналистами в парламенте 18 апреля депутат от блока «Армения» Элинар Варданян.