Последние новости

Human Rights Watch-ը՝ Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Արցախի բժշկական հաստատությունների վրա հարձակումների մասին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոր տվյալներ է ներկայացրել 2020 թվականին արցախյան հակամարտության գոտում պատերազմական երեք դրվագների վերաբերյալ:

«Human Rights Watch-ի կողմից տարածաշրջանում վերջերս կատարված ուսումնասիրությունների ընթացքում, մեր տեսադաշտում հայտնվեցին անցյալ տարվա աշնանը Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից բժշկական հաստատությունների վրա անօրինական հարձակման երեք դրվագներ:

Մենք փաստել ենք 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մարտակերտի շրջանի հիվանդանոցին հասցված բազմաթիվ անօրինական հարվածների և քաղաքի արվարձանում գտնվող ռազմական հոսպիտալը հոկտեմբերին ռմբակոծելու դեպքերը: Այդ ժամանակ երկու բուժհաստատություններն էլ գտնվում էին առաջնագծի գոտում:

Հարձակումը ռազմական հոսպիտալի վրա իրականացվել է իսրայելական LAR-160 արբանյակային կառավարմամբ բազմակի օգտագործման հրթիռային համակարգի միջոցով, ինչը թույլ է տալիս ենթադրելու հարվածների կանխամտածված լինելու մասին: Շրջանային հիվանդանոցի վրա «Գրադ» կայաններից և կասետային զինամթերքի օգտագործմամբ հարձակումները ներկայացվում են որպես չտարբերակված հարվածներ:

Հրթիռակոծման արդյունքում վնասվել են երկու բժշկական հաստատություն, խափանվել է նրանց աշխատանքը»,- հայտնում են կազմակերպությունից:

«Մենք նաև փաստագրել ենք, ադրբեջանական ուժերի կողմից հայկական ռազմական շտապօգնության վրա սեպտեմբերի 28-ին կանխամտածված հարձակման փաստը, որի ժամանակ գնդակահարվել և սպանվել է ռազմական բժիշկ»,- նշում է Human Rights Watch-ը:

Ավելի վաղ Human Rights Watch-ը փաստագրել էր Ստեփանակերտի երկու հիվանդանոցներին հոկտեմբերին ադրբեջանական զինուժի կողմից չտարբերակված հարվածներ հասցնելու և Բարդայի ախտորոշման կենտրոնին նույն ամսին, ենթադրաբար, հայկական ուժերի կողմից չտարբերակված հարված հասցնելու մասին:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօրինական հարձակումների վերաբերյալ Human Rights Watch-ի վերլուծությունը հասանելի է այս հղումում, տեղեկացնում է Panorama.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ