Последние новости

Հրավիրյալ մենակատար Ֆյոդոր Ռուդինը չեղարկել է իր այցը Հայաստան

Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրավիրյալ մենակատար Ֆյոդոր Ռուդինը չեղարկել է իր այցը Հայաստան, որի պատճառով հետաձգվում է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համերգը, որ նախատեսվում էր փետրվարի 27-ին։

«Ցավում ենք պատճառված անհարմարության համար և հայցում մեր սիրելի ունկնդիրների ներողամտությունը։

Միաժամանակ հայտնում ենք, որ բոլոր ձեռք բերված տոմսերը մնում են ուժի մեջ, իսկ համերգի անցկացման ամսաթիվը լրացուցիչ կհայտարարվի նվագախմբի սոցիալական մեդիայի հարթակներում։ Հակառակ դեպքում տոմսերը կարող են վերադարձվել դրանց ձեռք բերման կետեր»,- հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Panorama.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ