Դավիթ Բաբայան. Կարգավիճակի հարցը փակված է, Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել
Ադրբեջանական կողմը չի բացառում Հայաստանի հետ կապերի հետագա զարգացումը և ինչ-որ փուլում՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայտարարել էր Ալիևը։ Նա ասել էր, որ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե արդյո՞ք հայկական կողմը ճիշտ կգնահատի ժամանակակից իրողությունները, կանի՞ ճիշտ եզրակացություններ, և կբացառվե՞ն ռևանշիզմի փորձերը:
Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է, որ հարցի հասցեատերը Երևանն է։ Նշում է, որ եթե խոսվում է հաշտության պայմանագրի մասին, ապա դրանում Ադրբեջանը պետք է հրաժարված լինի իր տարածքային պահանջներից։ «Օրինակ, ասում է՝ Երևանն է ուզում, Զանգեզուրն է ուզում, Սևանն է ուզում։ Սա բարդ խնդիր է, ու աշխատատար գործընթաց», ասում է Դավիթ Բաբայանը։
Խոսելով Ալիևի հայտարարության՝ Արցախի կարգավիճակին վերաբերող հատվածի մասին (Ալիևն ասել էր, թե Արցախի կարգավիճակի հարցը փակված է)՝ Դավիթ Բաբայանը նկատում է․ «Իհարկե, փակված է, սակայն այն համատեքստում, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը համոզված է, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված կլինի միայն այն ժամանակ, երբ հստակ լինի՝ Արցախը անկա՞խ պետություն է, թե՞ Հայաստանի մաս, տեղեկացնում է Lragir.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-25 19:43
Президент Республики Польша прибыл в Республику Армения.
-
2024-11-25 19:41
После долгого перерыва ансамбль «Voices of Artsakh» представил цикл новых песен.
-
2024-11-25 19:39
Генпрокуратура Азербайджана возбудила уголовное дело в отношении военного эксперта Адалята Вердиева за съемку позиций на границе с Арменией.
-
2024-11-25 19:38
Депутат парламента Армении от правящей фракции "Гражданский договор" Овик Агазарян заявил Sputnik Армения, что ему нужно дополнительное время, чтобы решить вопрос со своим мандатом.