Последние новости

Արմեն Սարգսյանը դեռ որոշում չի կայացրել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դեռ որոշում չի կայացրել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու՝ վարչապետի միջնորդության վերաբերյալ, Sputnik Արմենիային տեղեկացրել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Որոշում կայացնելու համար Արմեն Սարգսյանն ուներ 3 օր (ժամկետը լրանում է այսօր, եթե խոսքը աշխատանքային օրերի մասին չէ, իսկ Սահմանադրությունում դա նշված չէ - խմբ.

Նախագահ Սարգսյանը կամ պետք է վարչապետի դիմումը հետ ուղարկի՝ իր դիտողություններով, կամ Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ որոշումը մեխանիկորեն կմտնի ուժի մեջ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ