Վազգեն Մանուկյան․ Հաղթանակ. այն, ինչ իրականացնում ենք, մոտենում է ավարտին
Բաղրամյան պողոտայում ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը շնորհավորեց հանրահավաքի մասնակիցներին՝ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը վերադարձնելու կապակցությամբ:
«Հաղթանակ», - բարձրաձայնեց նա: Ներկաները ողջունեցին հանրապետության նախագահի որոշումը:
«Ժամանակն է՝ մյուս կառույցները հայտարարեն իրենց կարծիքը», - ասաց Վազգեն Մանուկյանը՝ դիմելով բոլոր ուժային կառույցներին հայտարարությամբ հանդես գալ, որ պաշտպանում են բանակը:
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում բանակին դեմ են:
«Ժամանակն է, որ մենք քայլ անենք: Այն, ինչ մենք իրականացնում ենք, մոտենում է ավարտին: Բոլորս այդ ավարտին կմասնակցենք: Այս րոպեին սա մեծ հաղթանակ է», - ասաց Մանուկյանը՝ հայտարարելով, որ երկուշաբթի՝ ժամը 16.00-ին, կլինի ընդդիմության հերթական հանրահավաքը:
Հանրահավաքի մասնակիցները երթով կպտտվեն մայրաքաղաքում ու նորից Բաղրամյան պողոտա կվերադառնան, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.