Последние новости

ՊՆ-ն պահանջում է բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով արձագանքել է առկա ներքաղաքական գործընթացներին։

«Հայաստանի զինված ուժերը լիարժեք և պատասխանատվությամբ կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները և, անկախ քաղաքական գործընթացներից, շարունակում են իրենց ծառայությունը հանուն պետության և ժողովրդի անվտանգության ապահովման»,– ասված է հայտարարության մեջ։

ՊՆ–ն պահանջում է զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ, երկրի անվտանգությունը չստորադասել սեփական քաղաքական շահերին։

«Պաշտպանության նախարարությունը, զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և հետևողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը»,– ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ