Wargonzo․ Ռուսական կողմը չի թույլատրել թուրք լրագրողներին ժամանել Հայաստան լուսաբանելու Փաշինյանի հանրահավաքը
Թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում էին ժամանել Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու նպատակով Վրաստանից: Այդ մասին հաղորդում է @wargonzo տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Ստամբուլում աղբյուրներին:
Թուրքական ԶԼՄ-ները հայտ են ներկայացրել վաղը Երևանում իրադարձությունները լուսաբանելու համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է TRT թուրքական ռեսուրսին, որի լրագրողներն այժմ նաև աշխատում են հարևան Վրաստանի տարածքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը մարտի 1-ին հանրահավաք է կազմակերպում իր աջակիցների շրջանում այն կապակցությամբ, որ Գլխավոր Շտաբի ղեկավար Օնիկ Գասպարյանն ու մի շարք հայ գեներալները պահանջել են նրա հրաժարականը: Բացի այդ, աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանի առանձին կառավարական կառույցներ համաձայնություն են տվել թուրքական ԶԼՄ-ների ժամանման համար, սակայն այդ այցն անհրաժեշտ էր նաև համաձայնեցնել ռուս ուժայինների հետ, որոնք պատասխանատու են սահմանների և Հայաստանի տարածքում այլ ռազմավարական օբյեկտների անվտանգության համար: Մեր տեղեկություններով՝ ռուսական կողմը համաձայնություն չի տվել Վրաստանի տարածքով Հայաստան թուրքական ԶԼՄ-ների մուտքի համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ տելեգրամյան ալիքի հեղինակ, լրագրող Սեմյոն Պեգովը լուսաբանել է Արցախում վերջին պատերազմը: Wargonzo-ն հայտնի է նաև իր աղբյուրներով տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.