Արմեն Սարգսյանի հերթն էլ եկա՞վ․ «Իմ քայլի» պատգամավորն արդեն խոսում է իմպիչմենտի մասին
Պաշտոնանկության հերթը կարծես թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էլ հասավ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը Facebook-ի իր էջում արված գրառմամբ ուղիղ ակնարկում է այդ մասին։
«Սահմանադրության 139 հոդվածի համաձայն` նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: Առաջին հայացքից կարող է թվալ` Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին»,- գրում է Հովակիմյանը:
Նրա խոսքով՝ այս դեպքում նախագահն իր լիազորությունը կամայական է իրացրել, քանի որ վարչապետը Սահմանադրության 155-րդ հոդվածով իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին։ Իմքայլական պատգամավոր վստահ է, որ անգամ «ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ»:
Այսպիսով, Հովակիմյանը կարծում է, որ նախագահը, իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս, կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այլն։
«Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- ամփոփել է պատգամավորը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.