Արցախի իշխանությունները չեն կարող ներգրավված լինել որևէ կողմի հանրահավաքներին մասնակցելու գործընթացին
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը News.am-ին պարզաբանում է տրամադրել այն տեղեկատվության վերաբերյալ, որ Արցախից քաղաքացիներ են մասնակցելու Փաշինյանի կազմակերպած վաղվա հանրահավաքին:
«Արցախի իշխանությունները անհանգստությամբ հետևում են Մայր Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին՝ ազգանպաստ և պետականամետ լուծում ակնկալելով: Ուզում եմ հիշեցնել, որ Արցախի նախագահը որոշ միջնորդական ջանքեր է գործադրել իշխանությունների ու ԶՈՒ հրամանատարության միջև երկխոսության ապահովման նպատակով: Արցախի իշխանությունները, նախագահը և պետական մյուս հաստատությունները չեն կարող ներգրավված լինել որևէ այլ գործընթացում, մանավանդ՝ որևէ կողմի հանրահավաքներին մասնակցությունը կամ մարդկանց Մայր Հայաստան տեղափոխելուն օժանդակությունը: Բոլոր նման լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և խիստ դատապարտելի հատկապես այս լարված իրավիճակում»,-ասվում է պարզաբանման մեջ:
Նշենք, որ ըստ համացանցում տարածված լուրերի Արցախից մոտ 1000 հոգի է պատրաստվում մասնակցել Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).