ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ուժի մեջ է
Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) 2021 թվականի մարտի 1-ից մտավ ուժի մեջ։ Համաձայնագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության, ԵՄ բոլոր անդամ-պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, համաձայնագիրը սահմանում է կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։
Ըստ աղբյուրի՝ համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը։ Երկկողմ օրակարգը միաժամանակ նպատում է ԵՄ-ի՝ Արևելյան գործընկերության շրջանակում Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունները
«Մեր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այնպիսի պահի, երբ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև՝ հաղորդելով ուժեղ ազդակ առ այն, որ ԵՄ-ն և Հայաստանը հավատարիմ են ժողովրդավարական սկզբունքներին և օրենքի գերակայությանը, ինչպես նաև բարեփոխումների ավելի լայն օրակարգին: Համաձայնագրի նպատակն է՝ քաղաքական, տնտեսական, առևտրի ոլորտային ուղղություններով նպաստել Հայաստանի բարեփոխումների օրակարգի հետ կապված մարտահրավերների հաղթահարմանը և մարդկանց կյանքում մտցնել դրական փոփոխություններ»,- նշել է Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը:
«Հայաստանի համար դժվար ժամանակներ են, այդուհանդերձ, Եվրոպական միությունը շարունակում է կանգնած լինել հայ ժողովրդի կողքին: ԵՄ-Հայաստան երկկողմ համաձայնագրի կիրարկման ուժի մեջ մտնելը՝ մարտի 1-ից մեզ թույլ կտա ամրապնդել մեր գործակցությունը տնտեսության, կապի, թվայնացման և կանաչ վերափոխման՝ որպես գերակա ոլորտների խթանման ուղղությամբ, որից կշահեն քաղաքացիները և՝ դրանք են Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնման և երկարաժամկետ դիմակայման բանալին։ Ներկայիս անհանգիստ օրերին խաղաղության պահպանումը, ժողովրդավարության և սահմանադրական կարգի նկատմամբ հարգանքը առանցքային են»,- ընդգծել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.