Տիգրան Աբրահամյան․ Ադրբեջանը կփորձի ՌԴ-ից ստանալ սպառազինություն
Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով «Իսկանդեր»-ի շուրջ ՀՀ իշխանության վտանգավոր հայտարարության ու դրա ֆոնին Ադրբեջանի նախագահի՝ ռուսական կողմին հղած ուղերձների մասին, տեղեկացնում է News.am-ը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց «Իսկանդեր»-ի շուրջ Հայաստանի իշխանության վտանգավոր հայտարարությունը և որոշակի ուղերձներ հղեց ռուսական կողմին։
Դրանցից մեկը, թերևս, այն էր, որ մի կողմից Ալիևը գովաբանեց համալիրը, մյուս կողմից՝ իր նեղվածությունն արտահայտեց Հայաստանին ՌԴ-ից հատկացվող ռազմական աջակցության վերաբերյալ, իսկ վերջում նշեց, որ առաջիկայում լրացնելու/համալրելու են իրենց սպառազինությունը։
Շանտաժի, նեղվածության արտահայտման հիմնական նպատակը համեմատաբար էժան սպառազինության ստացման ակնկալիքն է ՌԴ-ից, և ինչու չէ, Հայաստանին վաճառվող զինտեխնիայի մասով որոշակի ճնշումների գործադրումը։
Ադրբեջանը, ցավոք, երկարաժամկետ կտրվածքով շանտաժի խաղաքարտեր է ձեռք բերել, ինչին նպաստում է ոչ միայն պատերազմի արդյունքում ստեղծված իրողությունները, այլ հետպատերազմյան փուլում ՀՀ իշխանությունների վտանգավոր վարքագիծը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.