ԳԱԱ․ Իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ հրամանատարներին ասպարեզից հեռացնելու քայլերից
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, պայմանավորված երկրում ամիսներ շարունակվող քաղաքական ճգնաժամի օրեցօր խորացմամբ, անհրաժեշտ է համարում հանդես գալ նոր հայտարարությամբ, տեղեկացնում է News.am-ը։
Հայտարարության մեջ ասվում է.
«2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները ոչ միայն լուրջ քայլեր չեն ձեռնարկել ստեղծված աշխարհաքաղաքական ծանր իրավիճակից երկիրը դուրս բերելու ուղղությամբ, այլև անհեռատես նոր քայլերով խորացրել են ընդհանուր ճգնաժամը։
Ի պատասխան հրաժարական ներկայացնելու վերաբերյալ՝ ՀՀ Գլխավոր շտաբի պետի և բազմաթիվ բարձրաստիճան այլ զինվորականների սույն թվականի փետրվարի 25-ի պահանջի, վարչապետը, հանդես գալով ՀՀ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին միջնորդությամբ, փաստորեն վտանգում է տարածաշրջանում ստեղծված փխրուն խաղաղությունը, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այն դեպքում, երբ այսօր էլ որպես հայրենաբնակ հայության անվտանգության գլխավոր երաշխավոր շարունակում է մնալ Հայոց բանակը։
Խորապես գիտակցելով պահի լրջությունը՝ իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ մեր ժողովրդի ու զինվորականության վստահությունը վայելող փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու, պատերազմում կրած անհաջողությունը նրանց վրա բարդելու քայլերից»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-17 19:48
Чем ближе мы будем подходить ко дню выборов (неважно, внеочередных или очередных), тем богаче станет внутриполитический дискурс в Армении: все громче будет звучать вопрос – «кто привел Никола Пашиняна к власти?». Кто-то будет оправдывать, а народ будет делать из этого выводы. Пашинян же, со своей стороны под давлением обстоятельств будет все более и более откровенным.
-
2025-04-17 19:45
Судья Конституционного суда Ваге Григорян подал заявление об отставке.
-
2025-04-17 19:43
Молодые представители движения «Священная борьба» продолжают акцию протеста у здания мэрии Еревана. Они проводят акцию протеста под названием «Не доверяем власти Никола Пашиняна».
-
2025-04-17 19:40
В Гегаркуникской области все спокойно, ничего тревожного нет. Об этом в беседе с журналистами после заседания правительства заявил губернатор Карен Саркисян.