Գլխավոր դատախազն իր ենթականերին քաղաքական զսպվածության և չեզոքության կոչ է արել
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր կայցել է կոլեգիայի նիստ, որի ժամանակ դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձել է հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակին։
Դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Դավթյանն ասել է, որ ներքին կայունության և անվտանգության խաթարման ցանկացած հանցավոր դրսևորում, անկախ դրանք կատարողների գործոնից, պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի, իսկ դատախազները և իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է առաջնորդվեն քաղաքական զսպվածության և չեզոքության սկզբունքով, գործեն բացառապես պետականության շահերով և օրենքի հիման վրա:
Գլխավոր դատախազն անդրադարձել է նաև ձերբակալության պրակտիկային։ Նրա դիտարկմամբ` ձերբակալությունների արձանագրություններում դրանց հիմքերը որոշ դեպքերում հստակ չեն ներկայացվում, ինչի արդյունքում երբեմն հնարավոր չի լինում դատավորների մոտ դրանց իրավաչափության համոզմունք ձևավորել: Դատախազն առաջարկել է մանրամասն ուսումնասիրության ենթարկել դատավորների կայացրած` ձերբակալություններից ազատման որոշումները, և դրանց անհիմն և ապօրինի լինելու դեպքում, այդ որոշումները կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել: Ըստ նրա` նման որոշումների արդյունքում երբեմն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների կատարած աշխատանքը «ջուրն է լցվում»:
Կոլեգիայի նիստում քննարկվել է նաև 2020թ.-ի հանցավորության վիճակագրությունը։ Նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարները:
Նշվել է, որ անցյալ տարի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 1819 նյութից 1241-ով հարուցվել են քրեական գործեր, 183 քրեական գործ՝ 410 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Կոռուպցիոն գործերով բացահայտվել է պատճառված ընդհանուր 7.8 մլրդ ՀՀ դրամի վնաս, վերականգնվել 4.6 մլրդ ՀՀ դրամի վնասը։
ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով հանցավորության վիճակին, մտահոգություն է հայտնել, մասնավորապես, սպանությունների և սպանության փորձերի դեպքերի աճի կապակցությամբ։
Աճել են նաև ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և ապօրինի շրջանառության դեպքերը։ Փոխարենը նվազել են բնակարանային գողությունները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.