Последние новости

Մատվիենկոն Գաֆարովայի հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը

Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիեկոն Ադրբեջանի օրենսդիր իշխանության ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ քննարկել է արցախյան հակամարտության ընթացքում գերի ընկած հայ կանանց հայրենիք վերադառնալու հնարավորությունը։ Այդ մասին Վալենտինա Մատվիենկոն հայտնել է ՌԻԱ Նովոստիին։

«Ես այսօր զրուցել եմ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, դիմել եմ նրան, որպեսզի այդ կանանց տուն վերադառնալու հնարավորություն ընձեռնվի։ Չէ՞ որ երբ խոսքը կանանց մասին է, դա հատկապես զգայուն հարց է, քանի որ դա ինչ-որ մեկի մայրիկն է, քանի որ երեխաներ կան։ Հույս ունեմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այս խնդրանքին»,-ասել է Մատվիենկոն։

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դիմել էր Դաշնային խորհրդի խոսնակին՝ խնդրելով աջակցել արցախյան հակամարտության ընթացքում գերեվարված մի քանի կանանց հայրենիք վերադարձնելուն, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ