Վանեցյան․ Փաշինյանը գնացել էր նախագահին «ճնշեր» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Նիկոլ Փաշինյանը գնացել էր հիվանդատես, իսկ ըստ այլ տեղեկությունների՝ գնացել էր նախագահին «ճնշեր», որպեսզի նա ստորագրի Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին դիմումը։ Այս մասին այսօր՝ մարտի 1–ին, Բաղրամյան պողոտայում հրավիրված հավաքին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ՀՀ նախագահին այցելելուն։
Հարցին, թե նախագահը հետ քայլ կանի՞, Արթուր Վանեցյանն ասաց.
«Նախագահը կատարել է իր սահմանադրական պարտականությունը և կարծում եմ՝ նա կշարունակի մնալ իր լիազորությունների շրջանակներում և կապահովի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կետերի կատարումը»։
Նշենք, որ ավելի վաղ տեղի էր ունեցել ԱԽ նիստ, որին, սակայն ՀՀ նախագահը չէր մասնակցել։ Ըստ նախագահի օգնականի՝ Արմեն Սարգսյանին հրավեր ուղարկվել էր, բայց նա վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել նիստին։ Ավելի ուշ վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նախագահին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.