Последние новости

ԱԺ-ում ընթանում են հերթական նիստերը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը: Օրկարգում 19 հարց է, այդ թվում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

 

Օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Արտոնագրերի մասին, «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Օրակարգում է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարություն ընդունելու հարցը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ