Մարուքյան․ Կա՛մ պետք է ներողություն խնդրեք, կա՛մ հրաժարական տաք
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրադարանում բարձրացրեց ԱԺ չկայացած խորհրդի նիստի հարցը:
Նա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ասաց, որ պարտավոր էր անաչառ լինել:
«Եթե որոշում կար, որ խորհրդի նիստը պետք է բոյկոտվեր, չկայանար, ապա նվազագույնը պետք է ներկայանայիք, բացեիք նիստն ու որպես ԱԺ նախագահ մեզ իրազեկեիք: Բայց Ձեր պարտականությունները չեք կատարում, պարո՛ն Միրզոյան: Չեմ տեսնում Ձեր դերակատարումը երկրում ստեղծված ճգնաժամի լուծման համատեքստում, ի՞նչ դերակատարում ունեք ճգնաժամից դուրս գալու հարցում: Օրակարգից դուրս հարց են տալիս, բարկանում եք: Բա երրորդ պաշտոնյան եք՝ հարց են տալիս: Կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-րդից, որ արհամարհել եք, կա՛մ էլ եթե ոչ՝ պետք է հրաժարական տաք», - ասաց Մարուքյանը:
Մարուքյանի խոսքով՝ Միրզոյանն իր առաքելությունը չի իրականացնում:
«Ակնկալել, որ դա իմ պարտականությունն է, կարծում եմ, մի փոքր չափազանցություն է: ԱԺ նախագահը կարող է նաև, օրինակ, քաղաքական նկատառումներից ելնելով, կամ ինքնազգացողության պատճառով չգալ նիստին», - արձագանքեց Միրզոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: