«Կոմերսանտ». ԵԹԵ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՖԻԼՄՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆՎԵՐ, ՆԱ ԿԱՐՈՂ Է «ՕՍԿԱՐԻ» ՀԱՎԱԿՆԵԼ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հաղթեց ընդդիմության հետ փողոցային դիմակայությունում: Երևանում իր կողմից հրավիրված երեկոյան հանրահավաքը շարունակվեց գիշերային քայլերթով քաղաքով, որն անձամբ ղեկավարում էր պարոն Փաշինյանը: Այդ օրը կառավարության ղեկավարը հակագրոհ ձեռնարկեց հակառակորդների վրա և ցույց տվեց, որ ինքը կարող է իշխանություն լինել և միևնույն ժամանակ լիովին հեղափոխական պայքար մղել հակառակորդների հետ, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
Նիկոլ Փաշինյանին հաջողվում է անհնարինն անել քաղաքականության մեջ: Ունենալով երկրի ողջ ուժը` նա անհրաժեշտության դեպքում ակնթարթորեն մտնում է հեղափոխականի դերի մեջ: Եվ այդ մագիան աշխատում է: Մարտի 1-ին նրա կոչով վարչապետի տասնյակ հազարավոր կողմնակիցներ հնազանդորեն լցրեցին Հանրապետության կենտրոնական մայրաքաղաքի հրապարակը:
Վարչապետը հրապարակ մտավ հենց կառավարության շենքից` անվտանգ միջանցքով, որը նախապես ձևավորել էին ոստիկանության աշխատակիցները: Նա բարձրացավ բեմ և ավելի քան մեկ ժամ դիրիժորություն արեց` ամբոխին ստիպելով մե՛կ հավանություն տալով բղավել, մե՛կ վրդովված գվգվալ, մե՛կ հնազանդորեն լռել: Դա հիպնոզի էր նման և ամենից շատ հիշեցնում էր 2018-ի թավշյա հեղափոխության հանրահավաքները:
Եթե Նիկոլ Փաշինյանը ֆիլմում նկարահանվեր, նա կարող էր «Օսկարի» հավակնել: Եթե չիմանալ, որ բեմից մի մարդ է խոսում, ով երեք տարի ղեկավարում է երկիրը, կարելի է կարծել, որ վառ հռետորն ընդդիմության առաջնորդն է, ով ժողովրդին ռեժիմի դեմ պայքարի է հանում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.