Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԻԱԿ ՍԽԱԼԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԵԺԻՑ ԲՈՒՆԿԵՐՈՒՄ ՊԱՏՍՊԱՐԵԼՆ ԷՐ
ՀՀ ՊՆ նախկին առաջին տեղակալ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարոյական կամ այլ իրավունք չունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու համար։
Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ասելով, որ Օնիկ Գասպարյանի միակ սխալն այն էր, որ Փաշինյանի նման դավաճանին, միանձնյա կապիտուլիացիան ստորագրելուց անմիջապես հետո չի ձերբակալել։
«Օնիկ Գասպարյանը Հայաստանը և Արցախը պաշտպանել է առաջին պատերազմում, 2016թ. ապրիլյան պատերազմում, 2020թ. արցախյան վերջին պատերազմում։ Պաշտպանում է նաև այսօր։ Օնիկն իր ամբողջ կյանքը Զինուժին է նվիրել, անբասիր ծառայել, անուն ու հարգանք է ձեռք բերել։ Օնիկի միակ սխալը ժողովրդի վենդետայից ՊՆ բունկերում քեզ պատսպարելն էր»,–գրել է Զաքարյանը։
Նրա խոսքով` Գասպարյանի մարդկային առաքինությունը և գեներալական հայրենասիրությունը կայանում է նաև նրանում, որ ընդդիմությանը համոզում էր հետպատերազմական շրջանում որոշ ժամանակ աջակցեն կառավարությանը։ Զաքարյանը վստահեցնում է, որ ԳՇ պետը հույս ուներ, որ Փաշինյանը կգիտակցի իրավիճակի լրջությունը, և կփորձի դուրս բերել Հայաստանն ու Արցախը ծանր բարոյահոգեբանական վիճակից։ Սակայն, ըստ Զաքարյանի, Փաշինյանը փորձեց իր պարտությունը գցել Գասպարյանի ու նրա նման հայրենասեր բարձրաստիճան զինվորականների «գրպանը»՝ մեղադրելով նրանց այն հարցերում, որտեղ հենց վարչապետին պետք է մեղադրեին։
Արտակ Զաքարյանը նշել է նաև, որ վարչապետը ջնջել է Օնիկ Գասպարյանի ու նրա պես տասնյակ հազարավոր հայրենասերների անցած փառավոր մարտական ուղին, խաչ քաշել նրանց ողջ կյանքի իմաստի ու արժանապատվության վրա։
«Լսի՛ր, քո արարքը տղամարդկության ամենաստոր կետում է։ Էրդողանն ու Ալիևը, քո երեկվա «ելույթը» լսելուց հետո, այսօր առավոտյան նամազով, Մուհամմադ մարգարեից քո հարամ մեղքերի համար էլ են երևի թողություն խնդրել։ Եվ իմացի՛ր, երջանիկ են այն ղեկավարները, որոնց ժողովուրդն ուղարկում է տուն։ Քեզ քարշ են տալու դատարան, այնպես, ինչպես դու ես քարշ տվել նրանց հանրահավաքի՝ ստիպողաբար»,–իր խոսքն ամփոփել է Զաքարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".