Էդմոն Մարուքյան․ Վարչապետն ինձ հետ կապ է հաստատել և առաջարկել հանդիպում
Այսօր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ հավանաբար վաղը կհանդիպի վարչապետ Փաշինյանի հետ, տեղեկացնում է Mamul.am-ը։
Դիտարկմանը, որ մինչ հանրահավաքը Մարուքյանն ասել է, թե պատրաստ է իշխանության հետ հուշագիր ստորագրել, որ չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու և կգնա ընտրությունների՝ պայմանով, եթե ԳՇ պետի ազատման հրամանը վարչապետը հետ վերցնի, իսկ Տիրան Խաչատրյանին վերականգնի պաշտոնին, Մարուքյանն ասաց, որ իր հայտարարությունից հետո որևէ բան չի փոխվել։
«Ես իմ խոսքի տերն եմ, առաջարկ եմ արել, չի եղել հասկանալի արձագանք, եղել ա վարչապետի մարտահրավեր նետելու հայտարարությունը։ Գիտե՞ք, հայ ազգը մի մարտահրավեր ուներ․ վարչապետի գլխավորությամբ գնաց այդ մարտահրավերին և ջախջախիչ պարտություն կրեց։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա առավոտյան վարչապետն ինձ հետ կապ է հաստատել և առաջարկել է հանդիպում՝ քննարկելու իմ, իր, բոլորի առաջարկները։
ԼՀԿ ղեկավարը նշեց, որ համաձայնել է հանդիպել. «Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.