Արամ ԳԱԲՐԵԼՅԱՆՈՎ. ՀԻՄԱ ԵՐԵՔ ՄԱՐԴ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎՐԱ ՃՆՇՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀՄՏՈՐԵՆ ՕԳՏՎՈՒՄ Է
Գրեթե մեկ շաբաթ զբաղվել եմ Փաշինյանի շրջապատում իրավիճակը պարզելով: Վերջապես հասկացա գաղտնի մեխանիզմները և հայ քաղաքական մեքենայի հաղորդափոկերը: Այս մասին Telegram-ում, գրել է ռուսաստանցի լրագրող, ««Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:
«Փաշինյանն ընկել է դասական քաղաքական չափռաստի կամ ցանցի մեջ, որոնք նրա համար հմտորեն հյուսել են երեք մարդիկ: Այդ երեք մարդը հիմա վարչապետի վրա ճնշող ազդեցություն ունի և դրանից հմտորեն օգտվում է: Եռյակից յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի, իր շահերը, բայց գլխավորն այն է, որ նրանց մեկ բան է առաջ մղում՝ փողը և ազդեցությունը կորցնելու վախը:
Ահա թե ովքեր են իրականում Հայաստանում քաղաքական խաղը վարում՝ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը (Գրզո), ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը:
Այսօրվա դրությամբ՝ առանց այս եռյակի չի ընդունվում ոչ մի կարևոր որոշում: Մի կողմ են հեռացված բոլորը, ներառյալ Փաշինյանի կինը:
Սուքիասյանը պատասխանատու է եռյակլի ֆինանսների և թուրքական ուղղության համար, Աբազյանը՝ իշխանության վրա վերահսկողության, վարկաբեկող նյութերի հավաքման, ԱԴԾ-ի հետ կապերի, ռուսական ուղղության համար: Խաչատրյանը պատասխանատու է արևմտյան ուղղության, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի դեսպանատների հետ կապերի և հանրության վրա ուժային ճնշման համար:
Եռյակը վերջին շրջանում փորձում է պարզել, թե ում վրա կարելի է խաղադրույք կատարել, որ Հայաստանում իշխանությունը պահպանեն՝ հասկանալով, որ Փաշինյանի քարտը տանուլ է տրված: ԱԱԾ տնօրենը մոսկովյան աշխատասենյակներում բացահայտ ասում է, որ Փաշինյանը հիվանդ է շիզոֆրենիայով, բայց փոխելը վաղաժամ է, քանի որ իշխանության կգան ռևանշիստները՝ Քոչարյանի գլխավորությամբ և կխանգարեն Պուտինի, Ալիևի, Փաշինյանի կողմից Մոսկվայում ստորագրված համաձայնագրին:
Աբազյանի գլխավոր թշնամին Օնիկ Գասպարյանն է, ով պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրենին մեղադրեց պաթոլոգիական վախկոտության և Գրզոյի միջոցով թուրքական հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեջ: Հակամարտության գագաթնակետը գրանցվեց պատերազմի ավարտից մեկ շաբաթ առաջ, երբ Օնիկը ԱԱԾ շենքում ծեծեց Աբազյանին: Գասպարյանը Արմենին մեղադրեց Հայաստանի գեներալների դեմ կամպրոմատ հավաքելու և սարքելու մեջ: Աբազյանը պաթոլոգիկ կերպով վախենում և ատում է Գլխավոր շտաբի պետին:
Խաչատրյանը եղբոր միջոցով, որն, ըստ էության, ղեկավարում է Հայաստանում սորոսական կառույցները, ազդեցություն ունի ԱՄՆ դեսպանատան վրա: Հատուկ քննչական ծառայության ղեկավարը մոլի ռուսատյաց է:
Գրզոն վճարում է թե՛ Աբազյանին, թե՛ Խաչատրյանին: Բիթքոինի սխեմայի և չինական բանկերի միջոցով փողը փոխանցվում է շվեյցարական հաշվեհամարներին...
Ներկա պահին եռյակի խնդիրն է Փաշինյանին երկու ամիս իշխանության պահելը, հայկական բանակի և ընդդիմության վարկաբեկումը:
Նրանք անխնա ու անսկզբունք պայքար են մղելու, ինչը երեկ ցույց տվեց նրանց հնազանդ վարչապետ Փաշինյանի ելույթը»,- գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).