ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բարձրացրել է Բաքվի` գերիներին վերադարձնել հրաժարվելու հարցը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում Շվեդիայից ժամանած պատվիրակությունը հաստատել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի կարող ղարաբաղյան հակամարտության լիարժեք լուծում համարվել, և համապարփակ լուծում կարելի է ձեռք բերել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով քննարկման շրջանակներում: Այս մասին մարտի 2-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:
ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը հավելեց, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդը նույնպես հաստատել է, որ մենք հեռու ենք Ղարաբաղի հարցը լուծելուց: «Մեզ համար առանցքային խնդիրներն էին ադրբեջանական ագրեսիայի և հայ գերիների վերադարձի հարցերը: Հայաստանի պատվիրակության անդամը բարձրացրել է ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման խնդիրը, ներկայացրել են Ադրբեջանի իշխանությունների կողմից նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստերը, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում ռազմական ագրեսիան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:
Բարձրացվել են նաև հակամարտության մեջ վարձկաններին ներգրավման, ինչպես նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցերը: Նշվել է Ղարաբաղի ժողովրդի ազատ կամաարտահայտման իրավունքի կարևորությունը, Թուրքիայի և Ադրբեջանի վրա միջազգային ճնշման անհրաժեշտությունը»,- շեշտեց նա` հավաստիացնելով, որ հայկական պատվիրակությունն ամենաակտիվներից մեկն էր:
Պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ հայ ռազմագերիներին վերադարձնելու անհրաժեշտության և Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին խոսել են Շվեդիայից և Բելգիայից ժամանած պատվիրակությունները:
«Քանի որ շատերը չգիտեն տարածաշրջանում տիրող ողջ իրավիճակը, ես մի քանի կարևոր փաստ ներկայացրեցի: Նշեցի, որ Ադրբեջանը չի կատարել եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պահանջը, որը կապված է բանտարկյալների վերադարձի հետ: Բաքուն պետք է վերադարձներ նրանց, նույնիսկ եթե հայտարարության մեջ այդ մասին ոչինչ չասվեր: Բացի այդ, ես ներկայացրեցի այն փաստը, որ ադրբեջանցի զինվորականները պատերազմից հետո էլ են գերիներ վերցնել` նրանց որպես «հանցագործներ» ներկայացնելով: Ես նաև հիշեցրեցի, որ Բաքուն մինչև հիմա տեղեկություններ չի տրամադրել պահվող հայ գերիների թվի մասին»,- եզրափակեց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.