Արա Սաղաթելյանի հետ ընտանիքի անդամների տեսակցության սահմանափակումը հանվել է
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքն արդեն հասել է վերաքննիչ դատարան, մուտք է եղել, երեկոյան կմակագրվի կոնկրետ դատավորի: Panorama.am-ին տեղեկացրեց Ա. Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը:
«Երեկ տեսակցել եմ պարոն Սաղաթելյանին: Մարտական է տրամադրված, մեղքը չի ընդունում, ընդունելու բան էլ չկա, մինչև վերաքննիչ դատարանով արդարությունը վերականգնենք: Մեծ հույս ունենք վերաքննիչ դատարանից»,- ասաց փաստաբանը:
Հ. Ենոքյանը հայտնեց, որ վերացվել է ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ ու որդու՝ տեսակցելու սահմանափակումը:
«Միջնորդել էի, այդ սահմանափակումը քննիչը վերացրել է»,- ասաց նա:
Ավելի վաղ փաստաբանն ասել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պարագայում ընդունված պրակտիկա է, որ կալանավորված անձանց հետ կապված ընտրում են կանխարգելիչ միջոց, որ անձը չհաղորդակցվի այլ անձանց հետ, բայց պարոն Սաղաթելյանի մասով արգելքը նաև վերաբերում էր ընտանիքի անդամներին, մասնավորապես, կնոջն ու 10-ամյա որդուն:
«Պատճառ չէր նշվել, ընդհանուր գրված էր քննչական գործողություններն ապահովելու անհրաժեշտության համար, սակայն տարանջատած չէր, թե ինչու հենց կնոջ ու երեխայի հանդեպ էլ պետք է կիրառվեր: Միջնորդություն ներկայացրեցի այդ մասով ու սահմանափակումը հանվեց»,- ասաց Հակոբ Ենոքյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 05:29
Республика Армения не готова к реализации процессов против "Электрических сетей Армении", не располагает соответствующими инструментами для этого и, скорее всего, проиграет арбитражный суд. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил специалист по международным правовым вопросам, адвокат Ара КАЗАРЯН.
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.