Թուրքիան չի թաքցնում Ղարաբաղի հանդեպ իր ախորժակը
Թուրքիան չի էլ մտածում Ղարաբաղի հանդեպ իր ախորժակը թաքցնելու մասին՝ որպես վճար Ադրբեջանին մատուցած «ծառայությունների» դիմաց:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2-ին Անկարայում հանդիպել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հետ, հայտնում է Turan-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը: Չավուշօղլուն «հայտնել է պաշտոնական Անկարայի պատրաստակամությունը՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում հայկական օկուպացիայի տարիներին Ադրբեջանի մշակութային ժառանգության վնասված օբյեկտների վերականգնմանը»: Թուրք պաշտոնյան հայտարարել է նաև Անկարայի պատրաստակամության մասին՝ Բաքվին աջակցելու «բոլոր միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում»:
Թե Բաքուն ինչպես է կատարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրանները՝ ակնհայտ ցուցադրեց Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան (2004 թվականին) Մեհրիբան Ալիևան: Այս տիկինն ամուսնու՝ Ադրբեջանի նախագահի հետ միասին ոչինչ ավելի խելացի չի գտել, քան օկուպացված Ղարաբաղում հայատառ վահանակը ոտքերով տրորելը: Ճիշտ այսկերպ են իրենց պահել ադրբեջանցի զինվորները՝ կրակել են հուշարձանների վրա, ավերել եկեղեցիները, կոտրել շիրմաքարերը, և իրենց «հերոսությունները» հրապարակել են համացանցում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե Ադրբեջանի իշխանություններն ինչպես են պատրաստվում մշակութային ժառանգությունը «վերականգնել» Ղարաբաղի օկուպացված հատվածում: Բոլորը դեռևս հրաշալի հիշում են, թե դա ինչպես է տեղի ունեցել Նախիջևանում: Ադրբեջանի իշխանությունները ծանր տեխնիկայով, բուլդոզերներով են «վերականգնել» հայկական ժառանգության եզակի խաչքարերը՝ մինչև շինարարության համար մանրախճի վիճակի հասցնելով: Այդ ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բավարարվեց թեթև հանդիմանանքով: Հիմա Ադրբեջանի իշխանություններն այդ կազմակերպության ներկայացուցիչներին ուղղակի թույլ չեն տալիս մուտք գործել օկուպացված շրջաններ: Հավանաբար, մինչև որ Թուրքիայի օգնությամբ «վերականգնեն» մշակութային ժառանգությունը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.