Վարդևանյան․ Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ այս պայմաններում
Ըստ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առերևույթ սահմանադրական խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ: Facebook–ի իր էջում այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց գեներալ – գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու` վարչապետի առաջարկությունը` հիմք ընդունելով, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:
«Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ հակասահմանադրական հրամանագրի վերաբերյալ չի ստորագրելու: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար առարկություններում, դիմելու է ՍԴ»,–գրել է Վարդևանյանը։
Նա սրանից եզրակացրել է, որ առերևույթ սահմանադրական խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով մարտի 4-ին մտնել ուժի մեջ:
«Ցավում եմ որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղան Սահմանադրությունից և բանակից: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում: Ափսոսում եմ...»,–գրել է փաստաբանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.