Հայրենիքի փրկության շարժումը ժամը16։00-ին հրավիրում է հանրահավաքի
Հայրենիքի փրկության շարժումը այսօր՝ 16։00-ին բոլորին հրավիրում է Բաղրամյան պողոտայում կայանալիք հանրահավաքին, տեղեկացնում է News.am-ը։
Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դավաճանի հանրահավաքից առաջ արդեն ակնհայտ էր, որ այն, ըստ էության, բովանդակություն չի ունենալու, և Նիկոլն ասելիք չունի պարզապես: Նա իր առջև ուներ դրված ընդամենը մի խնդիր՝ ամեն գնով ստանալ պատկեր, մարդկանց քանակ՝ ցույց տալու համար, թե ունի ժողովրդական աջակցություն:
Բայց հերթական անգամ ձախողվեց, որովհետև 10 մարզպետարանը, մոտ այդքան նախարարությունները, գրպանային օլիգարխները (սրանք հատուկ ջանք են գործադրում դավաճանին աջակցելու համար և առանձին թեմա են), ՊԵԿ-ից մինչև Պետական վերահսկողական ծառայություն, դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, կարճ ասած՝ պետական ամբողջ ռեսուրսը գործի դնելով, կարողացավ ապահովել այնքան մարդ, որքան Հայրենիքի փրկության շարժումը հավաքում է իր ընթացիկ հանրահավաքների ժամանակ:
Եվ չնայած բոլոր ճիգերին ու ջանքերին՝ կեղծ քարոզչությանը, ֆոտոշոփերին, անգամ՝ ժողովրդի վանկարկումների ու կոչերի՝ բարձրախոսների միջոցով արհեստական ապահովմանը, Նիկոլը ստացավ ընդամենը ժողովրդական աջակցության իմիտացիա և ոչ ավելի։ Նույնիսկ կոկորդիլոսի արցունքները նրան չփրկեցին։
Ուստի սա Նիկոլի վերջին հանրահավաքն էր՝ կարապի երգը, Նիկոլը վերջնականապես կորցրեց փողոցը, այն փողոցը, որն իրեն բերել էր իշխանության։ Եվ այլևս ակնհայտ է ամեն ինչ. դավաճանն աջակցություն չունի: ՀՀ ում քաղաքական օրակարգն այլևս թելադրվում է Բաղրամյան պողոտայից, բայց ոչ թե պողոտայի հարակից խորհրդարանից, այլ պայքարի հրապարակից։
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ 16։00-ին սպասում ենք բոլորիդ Բաղրամյան պողոտայում կայանալիք հանրահավաքին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:56
В армянском спорте творится произвол. Главным ответственным за происходящее является руководитель аппарата премьер-министра.
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.