ԲԴԽ նախագահ․ Հայաստանում չկա որևէ անձ, որը կարող է դատավորին հանձնարարություն տալ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը վստահ է, որ նոյեմբերի 15-ի իր կոչից հետո դատական իշխանության հեղինակությունը միանշանակ բարձրացել է։
«Վերջին երկու տարվա ընթացքում, ինչ ես զբաղեցնում եմ նախագահի պաշտոնը, վստահաբար կարող եմ պնդել, որ դատական իշխանությունն իրապես անկախացել է», - Ազգային ժողովում այսօր հայտարարեց ԲԴԽ նախագահը։
Նա ասաց, թե ՀՀ-ում ոչ ոք, որևէ քաղաքական ուժ՝ իշխանություն, թե ընդդիմություն, որևէ ընկերական հարաբերություններ չեն կարող ազդել դատավորների կողմից որոշում կայացնելու վրա։
«Նույնիսկ նման փորձերը կանխվում են շատ սկզբնական փուլում։ Հայաստանում չկա որևէ անձ, որը կարող է դատավորին հանձնարարություն տալ։ Սա միայն իմ արձանագրումը չէ, սա ամբողջ դատական համակարգի արձանագրումն է և ես հպարտանում եմ դրանով», - հայտարարեց Ռուբեն Վարդազարյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 17:16
Сможет ли действующая власть, ориентированная на протурецкий вектор, заставить отказаться и от символа армян – Арарата?
-
2025-04-23 16:22
Бывший министр иностранных дел Арцаха Давид Бабаян через свою семью передал изданию 168.am запись телефонного разговора из бакинской тюрьмы.
-
2025-04-23 15:16
Парламентская фракция оппозиционного блока «Армения» готова обсудить предложение о запуске процесса импичмента, озвученное депутатами фракции «Честь имею». Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявила 23 апреля депутат от оппозиционного блока «Армения», член АРФ Дашнакцутюн Кристине Варданян
-
2025-04-23 15:10
Повторные подземные толчки произошли в Стамбуле, люди выбежали на улицы, наблюдались перебои с электричеством, сообщает РИА Новости со ссылкой на своего корреспондента.