Իտալիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ԼՂ հարցով բանաձև է ընդունել
Իտալիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ԼՂ հարցով բանաձև է ընդունել: Այն ներկայացրել է կոմիտեի նախագահ Պիերո Ֆասինոն, հաղորդում է Agenzia Nova-ն:
Բանաձևը Իտալիայի կառավարությանը կոչ է անում հասնել բոլոր ռազմագերիների ազատ արձակման, կողմերին խրախուսել կառուցողական աշխատանքի, ներկայացնել ականապատ շրջանների քարտեզները, աջակցել համապատասխան ֆորումներին ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և Եվրամիության նախաձեռնությունները: Իտալիայի կառավարությունը պետք է նաև Մինսկի խմբի համանախագահներին կոչ անի ակտիվ մասնակցել կողմերի միջև բանակցություններին՝ ուղղված Կովկասում այդ անկայունության երկարաժամկետ լուծմանը: Բացի այդ, բանաձևում նշվում է, որ հաշվի առնելով Իտալիայի և երկու կողմերի միջև հիանալի հարաբերությունները՝ երկիրն առաջ է տանում վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, որոնք պայմաններ են ստեղծում հետագա հաշտեցման և բանակցությունների վերսկսման համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.