Последние новости

ԻՆՉՈ՞Ւ Է «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ» ՊԱՐԱԳԼՈՒԽԸ ՍԱՏԱՐՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուից հետո, որը դատապարտեց «հեղաշրջման փորձը» Հայաստանում, այլ կերպ ասած՝ սատարեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, ի պաշտպանություն վերջինիս հանդես եկավ Թուրքիայի առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի՝ Ազգայնական շարժման կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։ Հայտարարելով, թե «Հայաստանը ահաբեկչական պետություն է և խաղալիք՝ արտաքին ուժերի ձեռքում», Բահչելին հույս հայտնեց, թե «Հայաստանը չի գնա ռազմական հեղաշրջումների ճանապարհով»:

Հասկանալու համար, թե ովքեր են մեր վարչապետի պաշտպանները, և նրանց համար, ում ոչինչ չի ասում Բահչելիի գլխավորած կուսակցության անվանումը, հիշեցնենք, որ այս պարոնը նաև թուրքական ծայրահեղ արմատական «Գորշ գայլեր» խմբավորման պարագլուխն է. խմբավորում, որը համաշխարհային կասկածելի համբավի է արժանացել, մասնավորապես, 1981 թվականին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձով: Հարձակումն իրականացրեց «Գորշ գայլերի» անդամ Մեհմեդ Ալի Աղջան. ծանր վիրավորելով հովվապետին որովայնի շրջանում, նա ձերբակալվեց հենց տեղում:

Հիշեցնենք նաև, որ դեռևս Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ «Գորշ գայլերի» մի քանի ջոկատներ կռվում էին Ադրբեջանի կողմից։ 1995 թվականին դրանք արգելվեցին Ադրբեջանում՝ Հեյդար Ալիևի դեմ խռովությանը մասնակցելու համար։ Խմբավորումը մասնակցել է նաև չեչենական առաջին և երկրորդ պատերազմներին՝ կռվելով չեչեն անջատողականների կողմից։ Դրան են վերագրում նաև Հրանտ Դինքի սպանությունը։ 2015 թվականին Սիրիայում ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության համար 5 տարվա ազատազրկման դատապարտվեց «Գորշ գայլերի» անդամ Ալփարսլան Չելիքը:

Անցած տարվա նոյեմբերին Ֆրանսիան արգելեց թուրքական այդ ծայրահեղ արմատական խմբավորման գործունեությունն իր երկրի տարածքում՝ հայերի վրա հարձակումների միջադեպերից, Փարիզում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումից, Դիժոնում և Դեսին Շարպում տեղի ունեցած անկարգություններից հետո:

Ընդ որում, եթե ոմանց թվում է, թե խոսքը միայն հայերի հանդեպ բութ, ամենակուլ ատելությամբ համակված սանձարձակ ահաբեկիչների մասին է, ապա դա պատրանք է։ «Գորշ գայլերը» գաղափարական հզոր հիմք ունեն և նպատակ՝ հասնելու թյուրքական բոլոր ժողովուրդների միավորմանը մեկ պետության՝ Մեծ Թուրանի կազմում, Բալկաններից մինչև Բերինգի նեղուց, որում գլխավոր դերը վերապահված է Թուրքիային։

Քարոզելով նեոֆաշիստական գաղափարախոսություն, որում թյուրքական ազգը դիտվում է իբրև բարձրագույն ռասա, պանթյուրքիստական նկրտումներն ու իսլամը՝ որպես գաղափարական հենք («Իսլամը մեր հոգին է, Թուրքիան՝ մեր մարմինը»), «Գորշ գայլերը» իրենց թիրախ են համարում Թուրքիայի ցանկացած ազգային փոքրամասնությանն ու կրոնական խմբերին (քրդեր, հույներ, հայեր, հրեաներ): Հալածանքների են ենթարկվում նաև նրանք, ովքեր մեղադրում են Թուրքիային Հայոց ցեղասպանության մեջ։ «Գորշ գայլերի» դավանանքն ապավինումն է բռնությանը՝ որպես նպատակին հասնելու համապիտանի մեթոդի, և պայքարում ինքնազոհաբերման պաշտամունքը։

Դժվար է չնկատել, որ խորշելի «Գորշ գայլերի» պանթյուրքիստական նպատակներն այսօր լիովին համընկնում են թուրքական պետության ղեկավարի գլոբալ ծրագրերի հետ, թեև 10 տարի առաջ, Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Դևլեթ Բահչելիի և Էրդողանի միջև տարաձայնություններ առաջացան։ Եվ Բահչելին սպառնաց Էրդողանին. «Եկեք Թաքսիմ հրապարակ՝ ձեր տասը հազար մարտիկներով, իսկ ես կգամ իմ հազար «Գորշ գայլերով»։ Դուք գլխապատառ կփախչեք մինչև Կասիմփաշա»։

Մինչդեռ, ուր էլ որ փախչեն այդ երկուսը, նրանք վազում են մեկ ուղղությամբ։ Մի հատված մեջբերենք արևելագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի վերջերս «ԳԱ»ն տված հարցազրույցից. «Մեր տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական գործընթացների մասին խոսելիս պետք է հաշվի առնել այն փաստը, որ Թուրքիան ինքնին վարում է այնպիսի քաղաքականություն, որը աշխարհառազմավարական առումով գլոբալ սպառնալիք է: Այդ քաղաքականությունն ունի միանգամայն որոշակի ուղղվածություն. պանթյուրքիստական և միաժամանակ պանիսլամիստական։ Թուրքիան իրականացնելու է իր պանթյուրքիստական ծրագրերը՝ իր զավթողամոլական քաղաքականությունն առաջ մղելու և Հարավային Կովկասի սահմաններից այն դուրս բերելու համար։ Այդ երկիրն ունի նպատակ. ստեղծել պանթյուրքական միություն՝ իր գլխավորությամբ, և դրան հասնելու համար վերջին շրջանում ակտիվորեն օգտագործում է նաև պանիսլամիստական գործոնը։ Նկատի առնելով այդ ամենը, մեզ հարկավոր է համարժեք արտաքին քաղաքականություն, որը հաշվի կառնի բազմապիսի գործոնները, որոնց հիմքում ընկած է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի գոյությանը սպառնացող անմիջական վտանգը... Հայաստանը (նույնիսկ ներկա վիճակում) Թուրքիայի համար արգելապատնեշ է իր զավթողամոլական նպատակների իրականացման ճանապարհին, իսկ նպատակներն այդ անփոփոխ են մնում հարյուրամյակներ շարունակ։ Ի դեպ, նպատակը ժամանակին շատ հստակ ձևակերպել է Աթաթուրքը՝ իր վերլուծական հաշվարկներից մեկում, որտեղ նա բացահայտ գրում է այն մասին, թե «պետք է քանդել հայկական պատը»։

Դժվար է անուշադրության մատնել Դևլեթ Բահչելիի ծավալած բուռն գործունեությունը 44-օրյա պատերազմից հետո։ Հայտարարելով, թե «Ղարաբաղի կենտրոնի՝ Շուշիի ազատագրումը 2020թ. նոյեմբերի 8-ին թաղեց Հայաստան ահաբեկիչ-երկրի անառողջ երազանքները», նեոֆաշիստական թուրքական խմբավորման ղեկավարը հավելեց, որ ցանկանում է Շուշիում կառուցել «Գորշ գայլերի» դպրոց, որպեսզի ապահովի «այնտեղ ապրող թյուրք երեխաների ապագան»:

Այսօր այդ մարդը, Թուրքիայի պաշտոնական ղեկավարության հետ հավասար, աներկբա և անթաքույց սատարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը՝ իշխանությունը ցանկացած միջոցով պահպանելու ձգտման մեջ։ Հարց է ծագում. «ինչո՞ւ»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • "ШЕСТЬ ЛЕТ НАЗАД ЛЮДЕЙ ОБМАНОМ ВТЯНУЛИ В ГОСПЕРЕВОРОТ, ЗАТЕМ ПРЕДАЛИ И БРОСИЛИ НА ПРОИЗВОЛ СУДЬБЫ"
      2024-04-19 10:55

      "В сухом остатке за годы правления режима Пашиняна - деморализованное, раздробленное общество, потерянный Арцах и тысячи погибших людей", - говорит в интервью "ГА" политолог Андраник ОВАННИСЯН.

    • ТРАДИЦИОННАЯ СЕМЬЯ НЕ ПРЕДМЕТ ТОРГА? ОКАЗЫВАЕТСЯ, МОЖЕТ
      2024-04-16 10:26

      В минувшую пятницу парламент Армении принял во втором и окончательном чтении скандальные поправки к закону о предотвращении семейного насилия. Несколькими днями ранее Армянская Апостольская церковь призвала отклонить законопроект в том виде, в котором он был представлен депутатами от правящей партии "Гражданский договор" Заруи Батоян, Соны Казарян и Цовинар Варданян. Естественно, а кем еще?

    • ШЛЕЙФ СМЕРТЕЙ – ПОГИБЛИ ЕЩЕ ЧЕТВЕРО АРМЯНСКИХ ВОЕННОСЛУЖАЩИХ
      2024-04-15 10:40

      Очередная трагедия. 12 апреля автомобиль "Урал" Минобороны Армении, перевозящий военнослужащих, попал в ДТП в Мегри. Машина была перегружена, перевозила состав двух постов, а водителем был солдат-срочник с небольшим опытом, сообщает ФактИнфо со ссылкой на свои источники.

    • МОЖЕТ БЫТЬ, ОТПРАВИТЬ НАШИХ ДЕТЕЙ НА ОЛИМПИАДУ "ВОЗВРАЩЕНИЕ В ЗАПАДНЫЙ АЗЕРБАЙДЖАН"?
      2024-04-13 11:23

      10 апреля азербайджанская сторона сообщила, что в результате обстрела с армянской стороны ранение получил старший лейтенант Ровшан Мамедов. При текущих реалиях армяно-азербайджанских "отношений" и той агрессии, которую демонстрирует Баку в отношении Армении, включая обстрелы наших сел и убийство наших солдат, слезные извинения СНБ РА по поводу вышеупомянутого инцидента  в духе "простите, извините, мы накажем виновных, такого больше не повторится" выглядят столь нелепым парадом подобострастия, что просто диву даешься: как можно так унижаться?






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ