«Փաստ». ՌՈՒՍՆԵՐԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԿՈՇՏ «ՀԱԿԱԴԱՐՁԵԼ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերի ներհայաստանյան քաղաքական զարգացումները գնալով ավելի ինտրիգային բնույթ են ստանում, ու ցանկացած պահի հնարավոր է որոշակի հանգուցալուծում։ Այս ֆոնին բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում նաև աշխարհաքաղաքական կոնտեքստում։
Ինչպես հայտնի է, ռուսական խաղաղապահների Արցախ մուտք գործելուց հետո հանրության շրջանում պրոռուսական կողմնորոշման նկատելի աճ էր արձանագրվել, ինչն արևմտյան կողմնորոշում ունեցող կառույցների ու անձանց շրջանում լուրջ անհանգստություն էր առաջացրել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում գործող հակառուսական բլոկի ուժերին ներքին կարգով հանձնարարություն է իջեցվել հնարավոր բոլոր տարբերակներով հակառուսական ալիքը թեժ պահել և հարմար պահերին բաց տեքստով հակադարձել ռուսական շրջանակներից եկող մեսիջներին։
Թերթի տեղեկություններով, նման օրակարգով մարտի 1-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը, որին մասնակցել են ՀՀ քաղաքական դաշտի արևմտյան ֆինանսավորմամբ գործունեություն իրականացնող ակտիվ ներկայացուցիչները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննադատության «ազդակներն» ուղղակիորեն կապված են լինելու ԱՄՆ-ի նոր աշխարհաքաղաքական քայլերի հետ, այդ թվում՝ տարածաշրջանում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 18:25
Президент Турции Реджеп Тайип Эрдоган резко осудил атаку Израиля на Иран, отметив, что израильская администрация пытается втянуть весь регион и мир в катастрофу, передает ТАСС.
-
2025-06-13 18:23
Правительство Ирана провело экстренное заседание в связи с ударами Израиля. Об этом сообщает пресс-служба президента Ирана Масуда Пезешкиана.
-
2025-06-13 18:21
Военная операция Израиля против Ирана только начинается, страна готова к ответным действиям со стороны Тегерана, заявил пресс-секретарь Армии обороны Израиля (ЦАХАЛ) Эфи Дефрин.
-
2025-06-13 18:21
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху планирует провести ряд телефонных разговоров с мировыми лидерами, включая президента России Владимира Путина, на фоне эскалации с Ираном, сообщила канцелярия премьера.