Последние новости

Տիրան Խաչատրյանը դատարան է դիմել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` իրեն պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։

Ինչպես պարզ է դառնում դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված հայցադիմումից, այն դատարան է մուտքագրվել մարտի 3-ին ու մակագրվել վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին։

Գործով որպես պատասխանող է ներգրավվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որպես երրորդ անձինք` ՀՀ վարչապետի աշխատակազմն ու ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ