Վազգեն Մանուկյանը ՔԿ-ում հարցաքննվել է, նրան մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:
«Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.
-
2025-07-30 19:31
Азербайджанцы разрушили памятник художнику-маринисту Ованесу (Ивану) Айвазовскому в оккупированном Степанакерте, сообщает Агентство развития туризма и культуры Арцаха.