Բողոքարկվելու է. Փաստաբանը՝ Վազգեն Մանուկյանի խափանման միջոցի մասին
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
«Սա սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ», - լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։
Նրա փաստաբան Արամ Վարդևանյանն էլ ասաց, թե գործ ունեն «պրիմիտիվ» քաղաքական հետապնդման հետ։
«Սա պարզապես պատվեր է», - ասաց Վարդևանյանը՝ նշելով, թե մեղադրանքի էությունն, առհասարակ, պարզ չէ։
Ստորագրությունը՝ չհեռանալու մասին խափանման միջոցը կբողոքարկվի։
«Սա, բնականաբար, բողոքարկվելու է։ Բոլոր քրեադատավարական գործիքներով արձագանքելու ենք այս իրավիճակին», - ասաց Արամ Վարդևանյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 15:47
Задержанные сегодня трое активистов движения «Священная борьба» освобождены.
-
2025-07-30 14:19
Сторонники «Священной борьбы» Артур Демирчян, Лусине Григорян и Овнатан Демирчян, проводившие мирную акцию протеста, подгвергнуты приводу.
-
2025-07-30 14:16
Глава азербайджанской диаспоры на Урале Шахин Шыхлински объявлен МВД России в розыск по уголовной статье, следует из базы ведомства.
-
2025-07-30 14:15
Генпрокуратура обратилась в Антикоррупционный суд с требованием признать недействительной продажу земель в селе Мхчян Араратской области членам семьи экс-премьера Овика Абрамяна.