Последние новости

Մինչ օրս ԴՆԹ փորձաքննության է ենթարկվել մոտ 2000 զոհված զինծառայողի մարմին

Մինչ օրս կատարվել է մոտ 2000 փորձանմուշի նույնականացում և արդեն շատ փոքրաթիվ փորձանմուշներ ունենք, որոնք սպասում են փորձաքննության, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե քանի՞ զինծառայողի մարմին է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։

Արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողների ծնողներից ոմանք հայտարարել էին, որ ԴՆԹ անալիզները երբեմն կեղծվում են, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց.

«2-3 բողոք է եղել, որոնք անհատական քննվել են, պարզաբանվել են և որևէ սխալի կամ անվստահության տեղ չի մնացել»։

Նշենք, որ Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ