«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պարգևները
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» կազմակերպչական կոմիտեի անունից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին հանձնեց «1941–1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակ» հուշամեդալ և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ պատվոգիր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնասպորտային համալիրում մարտի 3-ին տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ, տեղեկացնում է Tert.am-ը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բարձր պարգևի է արժանացել քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության և Հայրենական Մեծ պատերազմի վետերանների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում ակտիվ մասնակցության համար:
Շնորհավորելով Ընկերության աշխատողներին՝ դեսպան Կոպիրկինն ընդգծեց, որ այս պարգևը խորհրդանշական է, քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ն կարևոր և հանգուցային գործընկեր է դեսպանատան հովանու ներքո կազմակերպվող սոցիալական և մշակութային տարատեսակ միջոցառումների անցկացման հարցում:
«Անցած տարի, որը հոբելյանական էր, «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆինանսավորմամբ դրամական աջակցություն ստացան Հայրենական Մեծ պատերազմի բոլոր վետերանները, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունում: Դա շատ նշանակալի ծրագիր էր, որը դրական մեծ արձագանք ստացավ: Եվ այս պարգևը այդ նշանակալի աշխատանքի արդյունքն է: Սա կարևոր աշխատանք է, որը ոչ միայն նպաստում է ընկերության վարկանիշի բարձրացմանը, այլ նաև՝ իրական ներդրում է սոցիալական զարգացման առումով, աջակցություն այն մարդկանց, որոնք ապրում են այստեղ»,- նշեց Ս.Կոպիրկինը:
Շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին բարձր գնահատականի համար՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը նշեց, որ ընկերությունը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը դեսպանության հովանու ներքո իրագործվող նախագծերի շրջանակում:
ՌԴ դեսպանին ներկայացվեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված խոշորածավալ ներդրումային ծրագրերը, ֆինանսատնտեսական ցուցանիշները, ինչպես նաև համառոտ շնորհանդես Ուսումնասպորտային համալիրի գործունեությանը վերաբերյալ:
Միջոցառման ընթացքում Հ.Թադևոսյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մի շարք աշխատողների հանձնեց «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ա.Միլլերի շնորհակալագրերը՝ գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար:
Միջոցառման ավարտից հետո Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը շրջայց կատարեցին Ուսումնասպորտային համալիրի տարածքում: Դեսպանին ներկայացվեցին դպրոցի և մանկապարտեզի հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև համալիրի կազմում գործող սահադաշտի, լողավազանների և մարզադահլիճների պայմանները: Հյուրերի համար հատուկ կազմակերպվել էր մանկական ներկայացում, որը պատրաստել էին համալիրի սաները:
Շնորհակալություն հայտնելով Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենին կազմակերպված միջոցառման համար՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը նշեց. «Չափազանց հետաքրքիր էր ծանոթանալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեությանը, Ուսումնասպորտային համալիրի աշխատանքին: Սա իմ առաջին այցն է և շատ կարևոր էր տեսնել այս ամենը սեփական աչքերով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 17:03
Всемирно известная певица Дженнифер Лопес выступит в Ереване вместо рэпера Снуп Дога. Правительство Армении на заседании в четверг утвердило изменение в решении о музыкальном проекте "О гастролях в Армении всемирно известной звезды".
-
2025-07-31 17:01
Правительство Армении приобретет уникальную рукопись XIII века, написанную средневековым армянским теологом Саркисом Шнорали.
-
2025-07-31 16:57
Мы всегда были гордой, могущественной нацией, у нас была могучая история, мы являемся нацией с огромным потенциалом, а происходящее сегодня нам не подобает. Об этом 31 июля заявил глава партии «Процветающая Армения» Гагик Царукян.
-
2025-07-31 16:56
Мы решительно осуждаем заявление депутата от правящей в Армении партии «Гражданский договор» Ваагна Алексаняна о якобы «защите церкви» от ее же священнослужителей. Об этом говорится в заявлении Всеармянского совета по защите Армянской церкви, поступившем в Новости Армении – NEWS.am.