Մարուքյան․ Փաշինյանի հետ որևէ համաձայնության չեկանք
«Խոսեցինք, որոշակիորեն բանակցություններ վարել ենք։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ԳՇ խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ, բայց մենք ենք կապում»,- այսօր Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, երկրում եղած ճգնաժամին ավելացել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետի հետ կապված խնդիրը, և ըստ այդմ, պետք է արտահերթ ընտրություններ կազմակերպվեն։
«Այս պահին չունենք որևէ համաձայնություն, ենթադրում եմ, որ կլինի նաև երկրորդ հանդիպում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև միայն մեր դիրքորոշմամբ չեն կարող պրոցեսներն առաջ գնալ և խորհրդարանը չի կարող ցրվել։ Հետևաբար, երբ պարզ կլինի ԲՀԿ-ի դիրքորոշումը, կարծում եմ՝ նորից կլինեն բանակցություններ։ Այս պահին որևէ համաձայնություն չունենք»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Հարցին, թե ինչո՞ւ համաձայնություն չի եղել, ԼՀԿ ղեկավարը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը 2 հարցերը իրար չի կապել, իսկ իրենք մտածում են, որ ԳՇ-ի հարցը կապված է արտահերթ ընտրությունների հետ։
«Ես միշտ ասում էի, որ պետք է ԶՈւ-ն թողնենք իր տեղում, և անցկացնենք արտահերթ ընտրություններ։ Ես այլ ելք, քան արտահերթ ընտրություններ անցկացնելը, չեմ տեսնում։ Կա կամք՝ բանակցությունները շարունակելու, Նիկոլ Փաշինյանն էլ ունի այդ կամքը, ԲՀԿ-ի կամքն էլ կտեսնենք։ Որից հետո կշարունակենք խոսել։ Պայմանավորվել ենք, որ միայն մեր դիրքորոշմամբ խնդիրը չենք կարող լուծել։ Եթե խոսքն այն մասին է, որ օրինակ՝ ես հրաժարվում եմ վարչապետի պաշտոնում առաջադրվելուց, բայց մյուս ուժը չի հրաժարվում, խնդիրը չի լուծվում»,- ասաց նա, տեղեկացնում է Panorama.am-ը։
Էդմոն Մարուքյանը նկատեց՝ բանակը քաղաքական պրոցեսներում ներքաշելուց հետո, առանց ԳՇ-ի հարցը լուծելու ինքը չի պատկերացնում՝ ոնց կարող են արտահերթ ընտրություններ լինել, բայց քանի որ ինքն ուզում է, որ այդ ընտրությունները շատ արագ կազմակերպվեն, առաջարկում է, որ այս փուլում հանգիստ թողնեն ԳՇ-ին։
«Ես հույս ունեմ, որ բանակցությունների երկրորդ փուլում արդեն որևէ ճանապարհ կգտնենք։ Չեմ ուզում, որ ինչ-որ արհավիրք լինի, նոր մտածենք՝ ինչ անել»,- կարծիք հայտնեց Էդմոն Մարուքյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչ ժամկետներում է պատկերացնում արտահերթ ընտրությունների կազմակերպումը՝ Մարուքյանը նշեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապրիլի 25 կամ մայիսի 2 կլինի ընտրություններ՝ էդ մի հաշվարկը արել եմ, այսօր ներկայացրել եմ, հիմա մնացածը կքննարկենք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.