Պեսկով․ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել է բարեկամ քաղաքական գործիչ, անհեթեթ համարելով կարծիքը, որ նա իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ` կապված Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ: Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին:
«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի՝ բացարձակ անհեթեթ ձևակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը ինքը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա համոզված է, որ Հայաստանի համար օգտակար կլինի նաև հետագայում զարգացնել ու խորացնել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը։
Նա այն մարդն է, որը մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար, և մենք, ընդհանուր առմամբ, գոհունակությամբ փաստում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդման կողմնակիցներ են: Մեզ համար սա գլխավորն է»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, համաձայնեցրել է արդյոք Քոչարյանն իր որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ինչպես է Ռուսաստանի ղեկավարը վերաբերվում Քոչարյանի` Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը, տեղեկացնում է Panorama.am-ը:
Նշենք, որ այսօր ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է տալիս ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, պատասխանում մեր երկրում ընթացիկ ներքաղաքական զարգացումներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.