Որոտանի գյուղապետ․ Այդտեղ խրամատներ չպետք է լինեն
Որոտանի հարակից տարածքում ադրբեջանցիները նախօրեին ինժեներական աշխատանքներ են սկսել և խրամատներ են փորում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Որոտանի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանը։
«Որոտանի հարակից տարածքի 2 հարկանի շենքը, որը թուրքերի ձեռքն է ընկել, այ դրա դիմացը քանդում են և ինժեներական աշխատանքներ կատարում։ Մենք չգիտենք, թե ինչ են ուզում սարքեն, չգիտենք՝ ինքնապաշտպանություն են ուզում անեն, թե ուրիշ բան են ուզում կառուցել, միայն կարող եմ ասել, որ իրենք իրավունք չունենք ինչ-որ բան քանդել, որովհետև այդտեղ խրամատներ չպետք է լինեն»,- ընդգծեց Օհանջանյանը։
Որոտանի վարչական ղեկավարն ասաց, որ հայկական կողմից պաշտպանական ու ազգային անվտանգության մարմինները պետք է ճշտեն ու պարզեն, թե ինչ են ուզում անել ադրբեջանցիները։
«Գուցե իրենք արդեն զբաղվում են այդ հարցով, բայց ես չգիտեմ այդ մասին»,- նկատեց գյուղի վարչական ղեկավարը։
Սուրիկ Օհանջանյանի խոսքով՝ գյուղում խուճապային տրամադրություններ չկան։
«Նշենք, որ նախօրեին Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։
«Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։ Այս մասին պատասխանատու անգործունակներին զեկուցվել է հաստատ, իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ոչ տեսնում են, ոչ լսում․ խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-21 06:34
Израильская полиция угрожала христианам, пытавшимся отметить Пасху, напав на них у Храма Гроба Господня в Восточном Иерусалиме, сообщает телеканал Al Jazeera.
-
2025-04-21 06:31
Патриарх Московский и всея Руси Кирилл поздравил с Пасхой папу Римского Франциска, патриарха Коптского Тавадроса II, патриарха Сирийского Мар Игнатия Ефрема II, верховного патриарха и Католикоса Всех армян Гарегина II и глав других инославных церквей, сообщает РИА Новости.
-
2025-04-21 06:26
Армянским тяжелоатлетам Гарику Карапетяну и Симону Мартиросяну не нашлось равных на чемпионате Европы по тяжелой атлетике, проходящему в столице Молдовы Кишиневе.
-
2025-04-21 06:22
Папа Римский Франциск в своем традиционном пасхальном послании Urbi et Orbi («Граду и миру») пожелал скорейшего достижения мира на Южном Кавказе, сообщает Vatican News.