Ադրբեջանցիները Շուշիում պղծել և քանդել են Հովհաննես Թևոսյանի հուշարձանը
Ադրբեջանցի զինվորականները շարունակում են պղծել հայկական հուշարձանները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Ցանցում հայտնվել է տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորականները քանդում են Հովհաննես (Իվան) Թևոսյանի հուշարձանը, հայտնում է Sputnik-Արմենիան:
Նշենք, որ Թևոսյանը ծնվել է Շուշի քաղաքում՝ դերձակ-արհեստավորի ընտանիքում: Մի քանի տարի անց ընտանիքը փախել է Շուշիից և բնակություն հաստատել Բաքվում: Նա Բաքվում ավարտել է ուղղափառ ծխական դպրոցը և եռամյա առևտրի դպրոցը: Ավարտելուց հետո աշխատել է Վոլգա-Բաքվի նավթային ընկերությունում՝ որպես գործավար, հաշվետար և հաշվապահի օգնական: Միաժամանակ երեկոները սովորել է գիմնազիայում:
1948-1949 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ մետալուրգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը: 1949-1956 թվականներին եղել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, միաժամանակ 1950-1953 թվականներին՝ ԽՍՀՄ սև մետալուրգիայի նախարար: 1956 թվականից մինչ մահը եղել է Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան:
Նշենք, որ սա հայկական պատմամշակութային հուշարձանների դեմ ադրբեջանական վանդալիզմի առաջին դեպքը չէ:
2020-ի նոյեմբերին ադրբեջանցի զինծառայողները ոչնչացրել էին Շուշիի Կանաչ մատուռի գմբեթն ու զանգակատունը:
Նոյեմբերի 16-ին պղծել ու մասամբ ավերել էին Մեխակավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ դրա վրա տեղադրված խաչը քանդել էին: Պղծվել էր նաև Վազգեն Սարգսյանի հուշարձանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.